«Գոնե հոգու մասին լռիր»


Տևական լռությունից հետո Նատաշա Կորոլյովան վերստին հանդես է եկել մենահամերգով` փորձելով ներկայացնել իր սիրո բոլոր դրսևորումները£ եվ համերգային 2 արարների ընթացքում պարզունակ աշակերտուհուց նա վերափոխվել է փորձված կուրտիզանուհու£ - Երբ ես սիրահարվում եմ, գլուխս կորցնում եմ և չեմ հիշում որևէ կանոն,¬ երգերի ընթացքում հայտարարել է Կորոլյովան` հագից նետելով հագուստը` հմուտ ստրիպտիզային պարուհու նման£ - Այս համարձակությունը իր իսկ օգտին էր,¬ նկատել են համերգասրահում ներկա աստղերը£ Միայն Նիկոլայ Բասկովն Օքսաննա Ֆեդորովայի հետ ետնաբեմի դիմահարդարանում Նատաշային ասել են ողջ ճշմարտությունը. - Իմ սեքսուալ մանկությունն անցել է քո տեսաերիզները դիտելով£ Քո ձայնը հրաշալի է, Նատաշա, իսկ ազդրերդ այնպիսին են, որ Ջենիֆեր Լոպեսը կարող է հանգստի գնալ£ Բայց մերկանալը քոնը չէ. ավելի լավ կլիներ` դու հոգու մասին մտածեիր£ Կորոլյովան խոստացել է ուղղվել և համերգի երկրորդ բաժնում ներկայացել է իր սովորական հարմարադերով£ Իսկ ծրագրի վերջում բեմահարթակ է հրավիրել իր հարազատներին£ Մոր` Լյուդմիլա Պոռիվայի հետ նա կատարել է մանկության «Ավրորա հածանավը» երգը, իսկ Նիկայի հետ (որին նա դուստր է անվանում) վերհիշել է «Հեքիաթային երկիրը»£ Եվ միայն նրա ամուսին Սերգեյ Գլուշկոն ներկա չի գտնվել կնոջ առաջին մենահամերգին. ն պարել է կորպորատիվ ինչ¬որ երեկույթում£