Սր ա էլ բապիղծ մաքսանենգուհին


Ամերիկա¬Մեքսիկա սահմանին ձերբակալվել է 22-ամյա մի կին, ով փորձել է 14 կիլոգրամ մարիխուանա տեղափոխել. CNN¬ին այս փաստը տրամադրել են ԱՄՆ¬ի մաքսային և սահմանային վերահսկողության վարչությունից£ Հնարամիտ կինն իր թմրաբեռը թաքցրած է եղել Հիսուս Քրիստոսի նկարով սրբապատկերների մեջ£ Ամերիկային սահմանակից մեքսիկական Սյուդադ-Խուարես քաղաքից տեղափոխվող մաքսանենգ ապրանքը հայտնաբերվել է հատուկ վարժեցված շների շնորհիվ£ Վարչության ներկայացուցիչները նշել են, որ դա առաջին դեպքն է, երբ մաքսանենգը կրոնական խորհրդանիշերն է օգտագործում` թմրադեղեր անցկացնելու նպատակով. նման դեպքերում ավելի հաճախ օգտագործում են տարեց մարդկանց ու երեխաներին£ Մաքսատան աշխատակիցները նաև ասել են, որ նույն օրվա ստուգումների ընթացքում հայտնաբերվել է մարիխուանայի 3 հսկա խմբաքանակ. մեկ օրվա ընթացքում նրանց հաջողվել է բռնագրավել ավելի քան 110 կիլոգրամ թմրանյութ£