11 տարի` մսխելու համար


Թուրք միլիարդատեր Մեհմեդ Կարամեհմեդը 11 տարի 8 ամիս ազատազրկման է դատապարտվել` մինչև 2002 թ. իրեն պատկանող «Փամուկբանկ»¬ի միջոցները ծախսելու համար£ Մեծահարուստ գործարարը մեղադրվում է բանկի տրամադրած փոխառությունները ոչ պատշաճ օգտագործելու մեջ£ Այս լրատվությունը տարածած AFP գործակալութ յունը չի մանրամասնում մսխված փոխառությունների գումարի չափը£ Այդուհանդերձ, բանտային կալանքից բացի, Կարամեհմեդը վճարելու է նաև 472 միլիոն թուրքական լիր (շուրջ 227 միլիոն եվրո)£ Մեղադրյալի պաշտպանները դեռ կարող են բողոքարկել դատավճիռը£ Ավելին, մեղադրական եզրակացությունը հրապարակելուց հետո էլ «հանցագործը» չի ձերբակալվել. նրա վրա հսկողություն է սահմանվել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց£ Forbes հանդեսի գնահատմամբ` 2009 թ. Մեհմեդն իր կարողությունների մեծությամբ Թուրքիայում 2¬րդ մեծահարուստն էր£ Նրան է պատկանում մի հոլդինգ, որը Turkcell բջջային խոշորագույն օպերատորի բաժնետոմսերի 14 %¬ի տերն է£ Փամուկբանկը 2002¬ին ազգայնացվել է թուրքական իշխանությունների կողմից` երբ դադարել է վերադարձնել վարկերը£ Դրա արդյունքում ծագած ֆինանսական դժվարութ յունների պատճառով Կարամեհմեդը ստիպված է եղել վաճառել իրեն պատկանող 2¬րդ բանկը նույնպես, որպեսզի Բանկային ավանդների ապահովագրական հիմնադրամին վճարի ավելի քան 4 միլիարդ դոլար պարտքը£