ԵՐԿՐԱՇԱՐԺ ... օպերային արվեստում


Մինչ բոլորովին վերջերս, Սպենդիարյանի անվան օպերայի և ԵՐԿՐԱՇԱՐԺ ... օպերային արվեստում բալետի ազգային թատրոնում, XX դարավերջի երաժշտարվեստի հանրահայտ դեմքերից մեկի` Ավետ (Ալֆրեդ) Տերտերյանի «Երկրաշարժ» («Ցնցում») օպերայի ներկայացման օպերայի առաջնախաղը, մշակութասեր հանրությունը, փաստորեն, մոլորության մեջ էր£ Նա, չգիտես ինչու, գուցե կարծրացած սովորույթի ուժով, համոզված էր, որ ցանկացած երաժշտադրամատուրգիական երկի բեմական տարբերակի ընկալման համար բավական է նախապես ծանոթանալ տվյալ ներկայացման ծրագրում տպագրված լիբրետոյի (գրական հիմքի) համառոտ բովանդակությանը: Նախնական մոտավոր պատկերացումը, որպես կանոն, հստակվում է բեմական համարժեք միջավայրում զարգացվող գործողություններով, վոկալի և դերասանական խաղի միավորմամբ կերպավորվող հերոսների ուղղորդված բեմական վարքագծով£ Որքան հղկված է բեմադրական մտահղացման ընդհանուր կառույցը, այնքան դյուրընկալ է դառնում երաժշտականացված խոսքով հյուսվող բեմապատումը, ավարտուն լիարժեքությամբ հաստատում գեղարվեստական իրական արժեքը£ Եվ, տեսարանից տեսարան, լիարյուն կենդանանում է հանդիսատեսի համար` օպերային արվեստի յուրատիպ պայմանականություններին խոհազգացական ներգործուն ուժ հաղորդող հնչեղ ձայներով, դերասանախմբի ընդհանուր խաղով£ Ստեղծագործական ողջ խմբի կարողությունների նպատակասլաց բացահայտմամբ ու կատարողական փորձառու վարպետությամբ ոչ միայն ամբողջանում է մատուցվող երաժշտակտավի գլխավոր ասելիքը, այլև` ապահովվում ներկայացման թատերայնացման վերջնական հաջողությունը£ Եվ առանձնակի մտավոր ջանքեր չեն պահանջվում հանդիսատեսի կողմից իրեն ներկայացվող օպերային ստեղծագործության բուն իմաստը հասկանալու համար£ Դեռևս 5 դար առաջ, Յու. Պերինի գրած «Դափնե» և «Էվրիդիկե» առաջին օպերաներով (տեքստերը` Օ. Ռինուչինիի) է սկսել ձևավորվել այս մտայնությունը£ Այնուհետև անհերքելի դարձել Մոնտեվերդիի ու Լյուլլիի, Ռամոնի ու Պյորսելի, Շյուցի ու Սկարլատիի, Հենդելի ու Պերգոլեզիի, Գլյուկի ու Մոցարտի, Ռոսինիի, Վագների ու Վերդիի…, Չուխաճյանի, Տիգրանյանի ու Սպենդիարյանի…, նույն Ավետ Տերտերյանի («Կրակե օղակում»-1967, 1977 և «Երկրաշարժ»-1984) օպերաների բազում բեմադրությունների տարատեսակ գեղագիտական մտածողության արգասիք ներկայացումներով£ Միանգամայն այլ մոտեցում է հանդես բերում «Երկրաշարժ»¬ի նոր մեկնաբանության հավակնոտ հայտով հանդես եկող բեմադրիչների յոթնյակը. բեմադրող դիրիժոր` Ռուբեն Ասատրյան, բեմադրող ռեժիսոր` Լևոն Իվանյան, բեմադրության և գզեստների նկարիչ` Ավետիս Բարսեղյան, հնչյունային ռեժիսոր` Ռոբերտ Պարակեսիլով , ռեժիսոր` Ժաննա Թամիզյան , ռեժիսորի օգնական` Ելենա Լևոնյան, բեմադրությունը վարող ռեժիսոր` Անժետա Պոտոսյան£ Դարավոր կարծրատիպերը փշրելու վճռականությամբ` բեմի ողջ հետնամասի 2 կողմերում, ծավալուն պաստառների վրա, քառալեզու խոշոր տիտրերով «պարզաբանվում» է սյուժետային գիծը` մեջընդմիջվելով հիմնականում աստվածաշնչյան իրար հետ (առավել ևս` լիբրետոյի) որևէ առնչություն չունեցող կամ, լավագույն դեպքում, հեռավոր աղերսներ երևակող պատկերներով£ Իրարահաջորդ պարզունակ արտահայտությունները` «նա մեղք է գործել», «վարկաբեկված է», «ես սիրում եմ նրան», «մենք երջանիկ էինք, Հիսուս», «գլխատել», «այսօր մահապատիժ է» և այլն, և այլն ցուցադրվող ներկայացումը արժեզրկելուց, իմաստանենգելուց զատ ազատագրում են բեմահարթակում խռնվածներին` մենակատարներ, մնջախաղացներ, երգչախումբ - իրենց համարժեք վարքագծով ու կատարումներով պատումի գործողությունը, որ այդպես էլ չի զարգացվում, միասնաբար իմաստամփոփ մարմնավորելու ավելորդ ջանադրությունից£ Գլխավոր հերոսների` Աղջիկ (Աննա Մնացականյան, Արծվիկ Դեմուրճյան), Տղա (Արմեն Զաքյան, Տիգրան Կոնինյան), Մունետիկ և Ճիվաղ (Սարգիս Աղամալյան)… կերպարային փոխհարաբերությունները ոչ միայն ճիշտ հունով չեն պարզաբանվում, այլ, ծանծաղանալով, անհրապույր թերասացության խառնիճաղանջի են հասցվում£ Քիչ թե շատ արվեստընկալ հանդիսատեսը ապշահար հուսալքությամբ է համակվում£ Պրոֆեսիոնալիզմի բացակայության նորանոր դրսևորումները հընթացս ցայտունանում են գունամտածողության անճաշակ էկլեկտիզմի խորացմամբ, մնջախաղային ամենատարրական վարժանքի և բազմամարդ կուտակումների անհեթեթ պատկերներով£ Փարիսեցիության այսօրինակ հաղթանակը օպերային արվեստում լիակատար կլիներ, եթե բեմից հանդիսասրահ ներխուժած իրադրության հրամայականով հանդիսատեսի մոտ պահանջ չծագեր փակ աչքերով միմիայն հետևել Տերտերյանի ծանրաշունչ ինքնատիպ երաժշտության գործիքային և վոկալ կենդանի կատարումներին£ Գերմանական «Peters» հրատարակչության պատվերով գրված, Մյունխենի «Ciartnerplatz» պետական թատրոնում 2003¬ին բեմադրվելով տարվա լավագույն ներկայացում ճանաչված «Երկրաշարժ»¬ի երաժշտագեղարվեստական հանրաճանաչվածությունն որևէ այլ կերպ պարզապես անթաքույց տարակուսանքի «իններորդ» ալիք կբարձրացներ Օպերային թատրոնում£ Ոչ մի կերպ չեմ գտնում հիշողությանս ծալքերում որևէ մնայուն տպավորություն այլ ներկայացումից` բեմադրախմբի (միասին և առանձին¬առանձին) կարկառուն ռեժիսուրայի մասին վկայող£ Ուստի, դժվարանում եմ արդարացնել պատվիրատուների կողմից այս բեմադրախմբի ընտրությունը£ Անցյալ դեկտեմբերին Գեղամ Գրիգորյանի «Դավիթ Բեկը» հիմք հանդիսացավ իրագործելու մեր օպերային թատրոնի գեղագիտական գլխատման կարճատես, ուրեմն` անկանխատեսելի վտանգներով լի դիրքորոշումը£ Ճիշտ մեկ տարի անց, ցնցումների տրամաբանական շարունակականությամբ, գրանցվում է առաջին կործանարար երկրաշարժը արդի հայ օպերային արվեստում£ Տարօրինակ զուգադիպություն. 88¬ի ավերիչ երկրաշարժի 20¬րդ տարեդարձի հիշատակին, որպես հարգանքի տուրք… Ընդամենը 20 մլն դրամ արժողությամբ… Կարծում եմ, անցյալ դարավերջի հայ խոշորագույն կոմպոզիտորներից մեկի 80-ամյա հոբելյանի նախաշեմին անհամեմատ խելամիտ կլիներ այդ գումարը տրամադրել երկակի մրցանակված բեմադրության ներկայացմանը մեր Օպերայինի բեմում£ Մշակութային վերելքը, ըստ իս, կխթանվի, եթե հավատ ընծայվի, ամենից առաջ, արդեն արված գործերում անհատների դրսևորած ունակություններին... Այլ կերպ ասած` կոշկակարը պետք է կոշիկ կարի, դերձակը` զգեստ… Ամեն մեկը պետք է զբաղվի նրանով, ինչին ընդունակ է անվերապահորեն£ Այս կարգի նոր փորձարկումների արվեստակործան ավերիչ ուժը այլևս ոչ մի սանդղակով հնարավոր չի լինի չափել£ Ավելի քան վստահ եմ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ