Շունը` մահապարտների խցում


Կենդանիներին էլ են սկսել մարդկային օրենքներով դատել: Դե շունը ոնց հասկանա, թե ինչ է դատարանը, ինչ է մահապատիժը: Բայց մարդիկ այդպես են որոշել, թեև Ջեբ գամփռը երևի թքած ունի, թե 2 ամիս մահապարտների կողքին է ապրել: Մարդկային օրենքներով` մահապարտների, մինչդեռ կյանքի օրենքով` բոլոր մարդիկ, ի վերջո, մահապարտ են` մահ-կա-նա-ցու: Ջեբ շունը դա էլ չգիտե: Ինչի՞ն է պետք, որ իմանա:

Մի խոսքով` Ամերիկայի Միչիգանի նահանգում բելգիական գամփռ ցեղի շուն Ջեբին կասկածել են, թե սպանել է հարևան բակում ապրող փոքրիկ մի ուրիշ շան` Վլադին: Ու թեև դատարանը Ջեբին մեղավոր է ճանաչել սպանության մեջ ու նրան դատապարտել «քնեցման» (շների դեպքում «սպանել» արտահայտությունն ընդունված չէ. ասում են «քնեցնելու»), սակայն չորքոտանուն հաջողվել է փրկվել մահապատժից (գրել է The TiΗes HerΖrd-ը):

Սատկած Վլադի կողքին մարդիկ տեսել են Ջեբին: Վլադի մահացու վերքերն էլ հուշել են, որ դրանք կարող էր հասցնել մի մեծ կենդանի: Գործը քննել է Սենթ-Քլերի Թաունշիպ քաղաքի դատարանն ու գամփռի նկատմամբ մահապատժի վճիռ կայացրել: Նրա տերերը, սակայն, մեկ ամիս հետո ԴՆԹ-ի լրացուցիչ անալիզի են տարել Վլադի արյունը և պարզել, որ «հանգուցյալի աճյունի» վրա Ջեբի հետքերը չկան: Եվ արդարացրել են գամփռին:

Ստացվում է, որ ոստիկանությունը պետք է փնտրի իրական շնասպանին, որպեսզի չբացահայտված գործ չունենա…