Հարազատներին քոթակելը քրեական չէ


Ընտանիքի անդամներին և փողոցում մարդ ծեծելը, պարզվում է` իրավաբանական տարբեր որակումներ ունեն: Եվ ՌԴ պետդումայի օրակարգ է ընդունվել` մոտ հարազատներին ծեծելը ապաքրեականացնելու օրինագիծը:

Պետդումայի ստորին պալատի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը Բի-բի-սին ասել է, որ այդ օրինագիծն ընդունվելու է: Թղթակիցն, իհարկե, չի էլ հարցրել`

- Իսկ եթե քվեարկությունը անհրաժեշտ ձայներ չհավաքի՞:

Դե, խելոք մարդիկ խելոք մարդկանց խելոք հարցեր չեն տալիս. ղեկավարությունը որոշել է, ուրեմն քվեարկությունը կկայանա` անհրաժեշտ տոկոս հավաքելով: Ավելին, տեղեկատու աղբյուրն ասել է նաև`

- Գերագույն դատարանում ցանկանում են այդ կերպ դատարանները բեռնաթափել բազմաքանակ մանր գործերից:

Իհարկե, եթե ընտանեկան քոթակը վնասի ծեծվողի առողջությունը, այդ դեպքում երևույթը կորակվի որպես քրեական: Բայց էականն օրենսդիր մարմնի «բացարձակ անկախությունն» է. օրինագիծն ընդունել-չընդունելու որոշումը կայացվում է քվեարկությունից առաջ: