Սֆինքսի շուքը միայն արտաքին չէ


Հետազոտությունների ընթացքում Սֆինքսի ներքևում եղած մուտքերից մեկում գիտնականները հանկարծ բախվել են լույսի շղարշի: Պարզվել է, որ այն պաշտպանիչ դաշտ է, որի միջով որևէ մեկն անցնել չի կարող: Դրա կողքին մարդն սկսում է իրեն վատ զգալ, այդտեղից արագ չհեռացողները սրտխառնոց են ունենում և այնպիսի զգացողություն` ասես մեռնում են:

Չկարողանալով անցնել անհայտ բաղադրությամբ պաշտպանիչ այդ դաշտի միջով` եգիպտոսցի գիտնականները ռադիոտեղորոշիչով (ռադար) լուսավորել են դրանից այն կողմ գտնվող տարածքը: Եվ սարքերը ցույց են տվել (հողի մեջ խորացող) 12 հարկանի շինություն: Շենքը իջուցիչ հորան է եղել, որը ճանապարհորդներին հասցրել է ստորգետնյա խոշոր քաղաքի ծայրը:

Ամբողջ ճամփորդությունը նկարահանվել է տեսախցիկով: Եվ ֆիլմն այդ պատմում է ավելի քան 1500 տարի առաջ հիմնադրված վարգետնյա քաղաքի մասին: Իսկ հսկայական շինությունը տեղադրված է Նեղոսի հովտի չափերով` 10,4 կմ երկարությամբ ու 13 կմ լայնությամբ: Քաղաքում հայտնաբերվել են խոշոր տաճարներ, լճեր ու բազմաթիվ այլ հրաշքներ: (rishoniΗ.info):