<Արաբական գարնան> տնտեսական կորուստները


614 միլիարդ դոլար գնահատված այդ կորուստների մեջ, իհարկե, հաշվարկված չեն մարդկային կյանքերը, որոնք, բնականաբար, ոչ մի գումարաչափով չես հաշվարկի:

Արաբական աշխարհում զանգվածային ընդվզումները սկիզբ էին առել 2011-ից և ՄԱԿ-ում հաշվել են տնտեսական կորուստներն` այդ ժամանակից ի վեր:

614 մլրդ դոլարը 2011-2015 թթ. տարածաշրջանի ՀՆԱ-ի 6 %-ն է (նշվել է ՄԱԿ-ի` Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հաշվետվության մեջ): Այլ խոսքով` Մերձավոր Արևելքի երկրների տնտեսական աճի կորուստը: Հաշվարկի համար օգտագործվել են հենց տնտեսական հնարավոր աճի կանխատեսումները:

Դե, հնարավոր ձեռքբերումը դեռ առարկայական ունեցվածք չէ, սակայն հնարավորության կորուստներին ևս մարդիկ գումարային տեսք են տալիս: Սակայն զանգվածային բողոքների արդյունքներին հավելվում են նաև անուղղակի կամ մասնակի հետևանքները` փաստարկների մեծ հոսք, աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների կրճատում, զբոսաշրջային բիզնեսի անկում:

Պակաս կարևոր չէ մեկ այլ հանգամանք ևս` իշխանությունների հետ քաղաքացիների բախումները 4 երկրներում հանգեցրին վարչակարգերի փոփոխության, իսկ Լիբիայում, Սիրիայում և Յեմենում` պատերազմների: