ՉԵ՞Ն ՈՒԶՈՒՄ, ԹԵ՞ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ


Արդեն երկրորդ անգամ տարվա չորրորդ եռամսյակը փորձություններով է նշանավորվում ՀԴՄ կտրոնատերերի համար£ Թեկուզ վերապահումներով, բայց կարելի է արձանագրել, որ կտրոնների առանձին խմբաքանակների դիմաց տամադրվող բոնուսային համակարգը հենց նախորդ ճգնաժամային տարում կայացավ£ Գաղափարն ինքնին հետաքրքիր էր, սկզբում տրամադրվող պարգևավճարն այնքան, ինչի դիմաց արժեր կտրոն պահանջել ու կուտակել£ Արդյունքում` հարկահավաքման և քաղաքացիներին շահագրգռելու¬խրախուսելու գործադիրի մտահղացումը միանգամից ու այն էլ երկկողմանի հաջողություն գրանցեց£ Հետո ստացվեց այնպես, ինչպես սովորաբար է տեղի ունենում£ Հայկական հնարամտությունը զեղծարարության ամենատարբեր հնարանքներ երևան բերեց, և մասամբ` հաջողությունից առաջացած գլխապտույտի հետևանքով, մասամբ էլ կեղծիքները մեղմելու շահախնդրությամբ, գործադիրը որոշեց ամենաարդյունավետ չորրորդ եռամսյակում կտրոնների հետագա ճակատագիրն առկախել... Նոր տարին բոնուսների նոր պայմաններ առաջարկեց£ Ու որքան էլ համաժողովրդական լոտոյի կազմակերպիչները հեռուստաեթերից հավատացնեին, թե ամեն ինչ նախկինի նման հրաշալի է, պարզ ու հասկանալի էր, որ ստանալիքի ակնկալիքն այլևս առաջվանը չէ£ Եվ չնայած ժամանակին կտրոն պահանջող գնորդների հսկայածավալ դարձած բանակից հետևողական քաղաքացիներ դեռևս մնացել են, սակայն գործընթացը հաստատապես կորցրել է նախկին հետաքրքրությունը, իմաստն ու նպատակահարմարությունը£ Անկախ ամենից, ցանկացած առիթով, Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչներն այս երևույթի առնչությամբ մշտապես նոր անակնկալների խոստումներ են շռայլել£ Հարկայինի սյուրպրիզն, իհարկե, չուշացավ, բայց տճահ անակնկալի տեսքով£ ՀԴՄ¬ների համար ճակատագրական դարձող չորրորդ եռամսյակում, հիմա էլ տրամադրվող գումարների կամ, ինչպես ասում են, մրցանակային ֆոնդը սպառվեց... Նման բան, այն էլ Հայաստանում, իհարկե, կարող էր տեղի ունենալ, բայց խնդիրը լուծվեց ոչ թե հաշված ժամերի, այլ շաբաթների ընթացքում միայն£ Պարգևավճարների բաշխման գործընթացը շուրջ մեկ ամսով կասեցվեց, և փոքր է հավանականությունը, որ, ասենք, մոտ օրերս հայտարարություն տարածվի ընթացիկ բաշխումները նույնքան ժամանակով երկարաձգելու մասին£ Ինչ խոսք, այդպես էլ մի քանի հազար դրամով չփոխարինված 100 հազարավոր դրամանոց կտրոնները կարելի է նաև դեն նետել£ Բայց դա «լավ» առիթ կարող է դառնալ կտրոն կուտակողների շարքերն է°լ ավելի նոսրացնելու առումով£ Չէ՞ որ առանց այն էլ մարդկանց տրամադրվածությունն այնքան էր պակասել, որ նման մի պատճառ էր պետք` տնտեսվարողների եկամուտները կանոնակարգող կտրոնները պահանջելուց մեկընդմիշտ հրաժարվելու համար£ Կուտակման¬հանձնման իրականում պարզունակ գործընթացը եթե այսչափ մեծ ջանքեր պետք է պահանջի, ապա դրանով զբաղվելը միայն երկաթյա նյարդեր, պարապ ժամանակ ունեցող ու ծով համբերությամբ զինված քաղաքացիների զբաղմունքը կարող է դառնալ£ Իսկ այդպիսիք վստահաբար կարելի է ասել, որ մեզանում արդեն շատ քիչ են£ Մյուս կողմից էլ միայն համառ մարդկանց հետևողականության հետ հույսեր կապելով, ոչ միայն լուրջ արդյունքի, այլ նույնիսկ փոքր տեղաշարժերի հնարավոր չէ հասնել£ Իսկ չար լեզուներն ասում են, թե այդ ամենը միտումնավոր է արվում. խոշոր գործատուներին այդպե°ս է ձեռնտու£ Կարելի է պատկերացնել, որ համազգային հեռուստալոտոյի քարոզչությունը հետայսու նույնպես բավական ակտիվ է լինելու, սակայն այն, ինչը կորսվեց մեկամսյա խառնաշփոթի արդյունքում, և ոչ մի քարոզչություն ի զորու չէ վերականգնել£ Ի վերջո, միայն գեղեցիկ խոսքերով, ոգևորիչ բառերով վստահություն չե°ս ներշնչի£ Եվ բոլորն են համակարծիք, որ նման խոսքերից առաջ ընդամենը գործընթացը ճիշտ կազմակերպել ու ցանկություն է պետք` մարդկանց վիրավորած չլինելու ու ՀԴՄ կտրոններից խուսափող քաղաքացիների քանակն ավելի չմեծացնելու նկատառումով£