ԱՍՏԱՆԱՅԻՑ ԱՌԱՋ
Հազիվ տասնհինգ օր է մնացել մինչ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը£ Իսկ մինչ այդ Հայաստանում քաղաքական շրջանակները (և ոչ միայն նրանք) քննարկում, կարծիքներ են փոխանակում Ղարաբաղյան հակամարտության հնարավոր զարգացումների շուրջ£ Հիմնական հարցը, որ հուզում է շատերին, այն է, թե այդ գագաթաժողովի արդյունքում ինչ¬որ նոր փաստաթուղթ, էական տեղաշարժ կլինի՞ ղարաբաղյան հիմնախնդրում£ Եվ ամենակարևորը` արդյոք հնարավո՞ր է պատերազմի վերսկսումը£ Հիմնականում իշխում է այն կարծիքը, թե Աստանայում ոչնչով աչքի չընկնող, մինչ այդ կայացած մյուս հանդիպումներից չտարբերվող, սովորական տեսակցություն է սպասվում£ Իսկապես, Հայաստանի իշխանությունները վաղուց ի լուր աշխարհի հայտարարել են Ղարաբաղի խնդրում իրենց դիրքորոշումը` - Հայաստանը երբևէ չի դնի իր ստորագրությունը մի փաստաթղթի տակ, որում Ղարաբաղը նշված լինի Ադրբեջանի կազմում£ Եվ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանի` ղարաբաղյան թեմայով ունեցած ելույթներն էլ վկայում են, որ նա ոչ մի զիջման չի գնա£ Մինչ Հայաստանում տարբեր դատողություններ են անում այս մասին, ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ, կարծես խոսքները մեկ արած, անցած շաբաթ անդրադարձան Ղարաբաղի թեմային£ «Նեզավիսիմայա գազետան», օրինակ, հրապարակել է զինվորական փորձագետների կարծիքը, որի համաձայն ռազմական ոլորտում ֆինանսական խոշոր ներդրումների արդյունքում Ադրբեջանը տեխնիկական առումով որոշ առավելության է հասել£ Բայց պատերազմի դեպքում այդ առավելությունը կարող է ի չիք դառնալ` լեռնային բարդ տեղանքի պատճառով£ Փորձագետները կարևորում են նաև բանակում առկա բարոյակամային վիճակը, բանակի ոգու գործոնը£ Եվ այդ առումով, նրանք չեն կարծում, թե Ադրբեջանն առավելություններ ունի£ «Թեկուզ այն պատճառով, որ հայերը կպաշտպանեն իրենց տներն ու օջախները»,¬ նշում են ռազմական փորձագետները£ Իսկ քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նշում է, որ Ղարաբաղյան հարցի արագ լուծումը հնարավոր է միայն կայծակնային պատերազմի դեպքում, ինչի հավանականությունը փոքր է£ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը փաստում է, որ Ռուսաստանն ու միջազգային հանրությունը համակարծիք են` այս տարածաշրջանում չպետք է պատերազմ վերսկսել` եթե անգամ ոմանք պարբերաբար խոսում են խնդիրն ուժային ճանապարհով լուծելու մասին£ - Ղարաբաղը երբեք չի հրաժարվի այդքան թանկ գնով ձեռք բերված անկախությունից,¬ ընդգծում է պատգամավորը£ Գուցե և իսկապես` միջազգային հանրությունը չի ցանկանում, որ մեր տարածաշրջանում պատերազմ վերսկսվի£ Սակայն, նույն այդ հանրությունը շարունակում է աչք ու ականջ փակել Ադրբեջանի ռազմատենչ դրսևորումների, պատմահենության վրա£ Իսկ Ղարաբաղի հասցեին հնչող սպառնալի հայտարարությունները հիշեցնում են 1915 թ. Հայոց ցեղասպանությանը նախորդած ժամանակահատվածում գեներալների ագրեսիվությունը£ Գնալով ավելի ու ավելի ռազմատենչ են դառնում Ալիևի հիվանդագին մտավարժանքները£ Նույնիսկ դպրոցի բացման արարողության ժամանակ Հեյդարօղլին խոստանում է զենքի ուժով հետ բերել Ղարաբաղը. ավելին` Հայաստանն ու Երևանը ազատագրել հայերից£ Ոչ այս ստերի, ոչ էլ հրադադարի ռեժիմն անվերջ խախտելու, դիվերսիոն գործողություններ ու սադրանքներ հրահրելու համար Ադրբեջանը թեկուզ բանավոր հակահարված երբևէ չի ստացել միջազգային հանրությունից£ Վերջինս սադրանքները, հրադադարի ռեժիմի խախտումը դատապարտող անհասցե հայտարարութ յուններ է երբեմն տարածում` առանց այդ ամենի հեղինակի անունը տալու£ Այսօրինակ ամենաթողությունն ու անպատժելիությունը չէ՞ր նաև, որ ոգևորեց երիտթուրքերին, միջազգային հանրության անտարբերությունը չէ՞ր նաև պատճառը, որ հեղվեց մեկ ու կես միլիոն հայության արյունը… Մյուս կողմից, սակայն, Ալիևի հոխորտանքն այնքան էլ ինքնահնար չէ£ Նա անցած դարասկզբին բոլշևիկյան Ռուսաստանի «թեթև» ձեռամբ ստեղծված երկրի, Լենինի և Աթաթուրքի հանցավոր համաձայնությամբ նվիրաբերված Ղարաբաղի դեմ պատերազմ սանձազերծած ու այդ պատերազմում էլ պարտված Ադրբեջանի սուլթանն է£ Ու հիմա պարտվողի բարդույթը կրծում է նրա հոգին… Գուցե չարագուշակ երազները խաթարո՞ւմ են Իլհամի քունը, և նա ցանկանում է ռազմատենչ հայտարարություններով պարտված ադրբեջանցիների մտածողությունից ջնջե՞լ հաղթանակած հայի կերպարը… Գուցե£ Իսկ այն, որ նավթադոլարների շնորհիվ մեծացել է Ադրբեջանի պաշտպանական բյուջեն և ֆինանսական հսկայածավալ ներդրումների շնորհիվ այդ երկիրը ռազմատեխնիկական առավելութ յունների է հասել, ընդամենը ինքնափարատումի շղարշ է£ Միջազգային ճգնաժամային խումբն իր զեկույցում նշել է, որ նավթի արդյունահանման ծավալներն Ադրբեջանում մի քանի տարի հետո կսկսեն կրճատվել£ Հաշվի առնենք, որ այդ երկրի բյուջեի 80 տոկոսը նավթի ու գազի արդյունահանումից է գոյանում£ Հետևաբար, էներգակիրների արդյունահանման նվազումը կհանգեցնի բյուջեի, ասել է թե` նաև ռազմական ծախսերի կրճատմանը£ Այս ամենն, անշուշտ, պետք է որ հասկանալի լինի նաև Իլհամ Ալիևին, և շատ հնարավոր է, որ նա Ադրբեջանի համար կանխատեսվող տխուր ապագայի վախն է ջանում խեղդել…