ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ. ... Երբ լռությունը ոսկի չէ


«Զորավիգ» ակումբում «Հայաստանի դեմ ադրբեջանական մամուլի գաղափարախոսական արշավանքը» թեմայի շրջանակներում քննարկման առարկա դարձավ Ռամիզ Մեհթիևի 29 էջանոց հակահայկական պասկվիլը£ Մեհթիևը ներկայացել էր որպես Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ£ Իրականում նա Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն է, իսկ գլխավերևից էլ «հսկում» է Հեյդար Ալիևի մեծ լուսանկարը£ Պասկվիլի թիրախը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Գորիսում լրագրողների հնչեցրած հարցերի պատասխաններն էին£ Հայաստանի ոչ մի կառույց, ոչ մի անհատ հարկ չհամարեց արձագանքել Ռամիզի գռեհիկ, ոչ գիտական արտահայտություններին, գնահատականներին, որոնք հոկտեմբերի 29¬ից տեղադրված էին ինտերնետային կայքում£ Եվ «Զորավիգ» ակումբում փորձ կատարվեց հակահարված տալ գիտնական կոչվող չինովնիկի զազրախոսություններին£ «Զորավիգի» գլխավոր խմբագիր Պուշկին ՍԵՐՈԲՅԱՆԻ հրավերով քննարկմանը մասնակցում էին Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Պարույր ՄՈՒՐԱԴՅԱՆԸ£ ջՊ. ՍԵՐՈԲՅԱՆ ¬ Ի՞նչ մարտահրավերների առաջ ենք կանգնած, և ինչպիսի՞ն է մեր պաշտպանվածությունը գաղափարախոսականի ճակատում£ Փաստորեն` զրոյական£ Մեր հակառակորդի պետական ապարատն աշխատում է շատ ճկուն` փորձելով իբր ապացուցել, թե հայերն ագրեսորներ են£ Պատասխանելով լրագրողների հարցերին, մեր երկրի Նախագահը շատ լուրջ, շատ մեղմ ու հակիրճ գնահատականներ է տվել ադրբեջանական քարոզչությանը` նրանք կեղծում են իրականությունը£ 13 օր հետո` հոկտեմբերի 29¬ին, հանդես է գալիս Ռամիզ Մեհթիևը և 29 էջանոց հորինվածքում փորձում է հերքել մեր Նախագահի ասածը£ Անցել է մոտ կես ամիս, բայց մեր մի քանի տասնյակ հասարակական, գիտական, պետական կառույցներից ոչ մեկը որևէ կերպ չի արձագանքել, իսկ հայ ժողովրդին, հայոց պետականությունը արատավորող 29 էջանոց պասկվիլը շարունակում է մնալ ինտերնետային կայքում` ի լուր, ի տես ամբողջ աշխարհի£ Այդ պասկվիլի մեջ կան նաև ծանր մեղադրանքներ զուտ կրոնական առումով£ Որքան մեծ է սուտը, այնքան տպավորիչ է. Մեհթիևը` գիտնական¬պաշտոնյան, ղեկավարվել է այս սկզբունքով£ Եթե նա մի քանի վանքեր, եկեղեցիներ, կրոնական կառույցներ «դարձներ» թուրքական, կարելի էր հասկանալ Էջմիածնի լռությունը` հույսը դրել են հայ պատմաբանների վրա, որպեսզի նրանք հերքեն ասածները£ Բայց երբ փորձ է կատարվում (թեկուզ շատ անհաջող) նաև Էջմիածինը թրքացնել, այս դեպքում արդեն Մայր Աթոռի լռությունը հավասարազոր է ծառայողական ինքնասպանության£ Ավելին, Գիտությունների ազգային ակադեմիան, պատմության մի քանի ինստիտուտները ևս շրջանցեցին այդ պասկվիլը£ Փաստորեն, իրենց կոչմանը չծառայեցին նաև Հանրային խորհուրդը, մի քանի տասնյակ կուսակցությունները, մի քանի հազար հասարակական կազմակերպություն ները, լրատվամիջոցները, որոնցից ոչ մեկը գործնականում չհետաքրքրվեց այդ պասկվիլով£ Այստեղ ոչ թե նախագահի անձի, այլ ողջ երկրի, պետության, ժողովրդի վարկանիշի խնդիրն է£ Բ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ¬ Խնդիրն այն է, որ մեր պետությունում լուրջ վերաբերմունք չի ցուցաբերվում քարոզչությանը, իսկ քարոզչությունը նախորդում է իսկական պատերազմին£ Մեր հարևան պետությունն ամեն ինչ անում է, որ քարոզչությունը լինի ամենաբարձր մակարդակի վրա£ Ադրբեջանական քարոզչության հիմնական խնդիրներից մեկն է` ցույց տալ, որ գոյություն չի ունեցել Հայաստան այն տարածքում, որտեղ այսօր ՀՀ¬ն է, որ իբրև թե այստեղ եղել է Արևմտյան Ադրբեջանը£ Եվ այսպիսի զառանցանքներով նաև գրքեր են լույս տեսնում ոչ միայն Ադրբեջանում, այլև Մոսկվայում, ուրիշ երկրներում` մի քանի լեզուներով£ Համենայն դեպս, «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գիրքը հրապարակվել է ֆրանսերեն 2007 թ¬ին, նաև գերմաներեն, անգլերեն, անշուշտ, նաև ռուսերեն£ Կարդում ես ու մազերդ մի տեսակ «փշաքաղվում են»£ Կարծես թե մենք օդից ենք հայտնվել կամ էլ, գուցե՞ այլմոլորակայիննե՞ր ենք£ Ադրբեջանցիներն ամեն կերպ փորձում են ցույց տալ, թե իրենք տեղաբնիկ են, իսկ հայերը` եկվորներ և իբրև թե եկել են Բալկաններից£ Գաղտնիք չէ, որ թուրքական ցեղերը բնակվում էին Ալթայի կողմերում, եկել են այդտեղից, նվաճել են, հաստատվել, կամաց¬կամաց կարողացել են տեղական բնակչության մի մաս ձուլել և հետագայում վերածվել են ժողովրդի£ Իրենց տեղացի լինելն ապացուցելու համար ասում են, թե իրենց նախնիներն, այսպես կոչված, կովկասյան ալբաններն են£ Դուրս է գալիս, որ նրանց նախնիները ոչ միայն աղվաններն են, այլ նաև մարերը, որոնք բնակվում էին ներկայիս Իրանի տարածքում, և վերջապես` Արցախն ու Ուտիքն իբրև թե եղել են աղվանական երկրամաս£ Բայց Աղվանք անունը հայերեն է, և այն ցեղերը, որոնք բնակվում էին Կուրից հյուսիս, իրենց երբեք էլ աղվան չեն համարել£ Մենք ևս պարտավոր ենք լուրջ վերաբերվել այս հարցին. Երևանի Պետական ու Մանկավարժական համալսարանները, Գիտությունների ազգային ակադեմիան և մյուս գիտական, գիտաուսումնական կենտրոնները պետք է միավորեն իրենց ողջ ներուժը` արժանի հակահարված տալու պատմության անվիճելի փաստերի նմանօրինակ կեղծումներին£ Եվրոպական, ամերիկյան հասարակությունները ոչինչ չգիտեն ո°չ Արցախի, և ո°չ էլ նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի մասին£ Գիտեն միայն, որ Ադրբեջանը գրում է, իսկ հայերը չեն պատասխանում, ուրեմն` ճիշտ են գրում£ Պ. ՄՈՒՐԱԴՅԱՆ ¬ Կուզենայի 2-3 իրողություն նշել£ Ադրբեջանական քարոզչությունն աշխատում է երիտասարդությանը ներշնչել, թե Հայաստանն իրենց հայրենիքն է, և նրա համար պետք է պատրաստ լինել զոհաբերության` ազատագրել այն ամեն գնով£ Հիշենք, որ մեր երիտասարդները նույն ներշնչանքով ազատագրեցին Արցախը£ Անտիկ շրջանի քերական Դիոնիսիոս Թրակեցու «Քերականությունը միջնադարում»-ը թարգմանվել է նաև հայերեն£ Այնտեղ նշված է, որ ընդհանուր գրական լեզվից բացի, պետք է իմանալ նաև բարբառները£ Եվ հայերենի թարգմանիչը թվարկում է հայերեն այն բարբառները, որոնք պետք է գրաբարին զուգահեռ իմանալ£ Այդ 8 բարբառներից մեկը Արցախի բարբառն է£ Ուրեմն 8¬րդ դարում գիտեին, որ Արցախի ոչ միայն բնակչությունն է հայ, այլև գոյություն է ունեցել տեղական բարբառ£

Հ. ՄԱՂԱՔՅԱՆ