ՄՈՌԱՑՎԱԾ ԳՐՔՕՋԱԽ
ՀՀ Մշակույթի նախարարության կողմից համարյա մոռացության մատնված օջախներից է մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի գրադարան-մասնաճյուղը£ Ունենալով շենք, բայց չունենալով համապատասխան կենցաղային պայմաններ, այն շարունակում է գոյատևել` գրեթե սեփական միջոցներով: Կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, շրջայցեր դեպի մեր երկրի պատմական վայրեր` երեխաներին ծանոթացնելու մեր մշակութային պատմական արժեքների հետ: Սակայն անպատասխան է մնում հարցը, թե ինչո՞ւ մեր Մշակույթի նախարարությունը կամ քաղաքապետարանի մշակույթի վարչությունը չեն սատարում մշակութային օջախներին, որոնք կրթել ու կրթում են հազարավոր սերունդներ ու, լավատես լինենք` շարունակելու են իրենց շնորհակալ առաքելությունը£ Գրադարան, որտեղ հաճույքով այցելում են մեծից փոքր, որտեղ հավաքվում են տարբեր խավերի ներկայացուցիչներ: Տարվա կտրվածքով գրադարանը սպասարկում է 1600-1700 ընթերցողի: Տնօրեն Գայանե Միրիբյանի հետ հարցազրույցը կհետաքրքրի ընթերցողին: - Իր ստեղծման առաջին օրից` 1945թ-ից, գրադարանը գտնվել է Թումանյան դպրոցի շենքում և կոչվել է Ստալինյան շրջանի թիվ 1 գրադարան: 1953-ից տեղափոխվել և մինչև այսօր գործում է Արշակունյաց 42 հասցեում` որպես Երևանի թիվ 16 գրադարան: Այն միշտ համարվել է Երևանի լավագույն գրադարաններից մեկը` թե° աշխատողների բարեխիղճ աշխատանքով, թե° գրքային հարուստ ֆոնդերով և թե° կազմակերպված բազմաբովանդակ ու հագեցած միջոցառումներով: Գրադարանի համար դժվարին տարիներ էին 90-ական թվականները. պայքարում էինք գրադարանի տարածքը օտարելու դեմ£ Մեր սիրելի մանկագիր Յուրի Սահակյանի բանաստեղծության տողերից մեկը դարձրել էինք մեր գրադարանի նշանաբանը` «Ամեն օր` բարի օր»£ Նավթավառով տաքացվող դահլիճում այնքան մարդ էր հավաքվում, որ նույնիսկ շոգ էր լինում: Լավատեսությամբ զինված հաղթահարեցինք այդ դժվարին տարիները: Հիմա այդ օրերից հիշելու շատ պայծառ ու լավ բաներ կան: - Խնդրեմ նշեք գրադարանի այսօրվա հիմնական խնդիրները£ - Այսօր հիմնական խնդիրը ֆոնդերի համալրումն է: 20 տարի գրադարանը հնարավորություն չի ունեցել գրքային ֆոնդերը համալրել նոր գրականությամբ, եղածները մաշվել են և չեն բավարարում ընթերցողների պահանջները: Հատկապես մանկական գրականությունն անպիտան է օգտագործման համար, իսկ դպրոցական ծրագրային գրականությունը խիստ սակավաթիվ է£ Ստիպված հերթագրում ենք ընթերցող երեխաների պահանջները£ Հատկապես իրավագիտական, քաղաքագիտական գրքերը, իրավատնտեսական քաղաքական փոփոխություններով պայմանավոր ված, ամբողջապես փոխվել են, իսկ գրադարանը վերջին 20 տարում նոր գիրք չի ստացել: Այս ամենին անդրադառնում եմ° ասելու, որ եթե վերադաս մարմինները ցանկանում են պահպանել գրադարանները, պետք է վերջապես կարևորեն դրանց խնդիրները, հնարավորություն ստեղծեն ֆոնդերի արդիականացման ու համալրման, նոր տեխնոլոգիաների ներդրման համար: - Ինչպիսի՞օժանդակություն ունեք ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից£ - Այս տարի վերջապես 108 000 դրամ են տրամադրել` նոր գրականության ձեռքբերման համար: Սակայն այդ գումարը այնքան աննշան է, որ հնարավորություն չի տա վերականգնել 20 տարի շարունակ չհամալրված, մաշված, մասամբ էլ արդիականությունը կորցրած ֆոնդերը: - Ինչպիսի՞ նախադրյալներ են հարկավոր` արգացնելու գրադարանային հավաքագրման աշխատանքները£ - Անհրաժե՞շտ են գրադարաններն այսօր, թե՞ ոչ£ Վերնախավին` գուցե ոչ, բայց բնակչության մեծ մասին, ով ժամանակակից համակարգչին և ինտերնետային միջոցների չի տիրապետում, գրադարանը պե°տք է առավել ևս` անցել են այն ժամանակները, երբ յուրաքանչյուր ոք կարող էր գնել իրեն անհրաժեշտ գիրքը: