Կոբզոնը դադարել է պայքարել


6 տարի առաջ հանրահռչակ Իոսիֆ Կոբզոնին քաղցկեղ են ախտորոշել£ Արտիստը, սակայն, անձնատուր չի եղել և որոշել է պայքարել հանուն կյանքի£ - Ես պարզապես իրավունք չունեմ անձնատուր լինել այս սարսափելի հիվանդությանը,¬ այն ժամանակ հայտարարել էր նա£ Բեռլինում նա բարդ վիրահատության է ենթարկվել, սակայն վիրաբուժական միջամտությունից հետո իջել է նրա վարակային անընկալունակությունը, ինչի արդյունքում թոքաբորբ է սկսվել, թոքանոթներում արենախիցք (տրոմբ) է առաջացել, և հյուսվածքների վարակ` երիկամներում£ Անցյալ տարի Կոբզոնի օրգանիզմում նորից ուռուցք է հայտնաբերվել, ու կրկին բարդ վիրահատության անհրաժեշտություն ծագել£ Այդ անգամ բժիշկները հազիվ են փրկել նրա կյանքը£ Այդուհետ երգիչն ուռուցքաբանության կենտրոնում մշտական հսկողության տակ է£ Վերջին համերգներից մեկի ժամանակ նա հենց բեմում կորցրել է գիտակցությունը, և դա բժիշկների նոր անհանգստությունն է հարուցել£ Ինչպես նրանք են ասում` քաղցկեղային ուռուցքը կարող է սակավարյունության հանգեցնել, ինչն էլ ուշագնացության պատճառ կդառնա£ Կոբզոնն արդեն 6 տարի պայքարում է մահացու հիվանդության դեմ£ Ըստ վիճակագրության` այդ ախտով տառապողները միջին հաշվով 5 տարի են ապրում£ Ճառագայթային բուժումն ու քիմիաթերապիան նույնպես կարճացնում են կյանքը£ Այնպես որ, օրեցօր դժվար և, դժբախտաբար` անիմաստ է դառնում պայքարը քաղցկեղի դեմ£