Բիլանի ընկերուհին ու Պուգաչովայի թո՞ռը
Ռուսական բեմի պրիմադոնա Ալլա Պուգաչովայի թոռը` Նիկիտա Պրեսնյակովը, ասում են` սիրահարվել է Դիմա Բիլանի ընկերուհուն` Ելենա Կուլեցկայային£ Ջահելները ծանոթացել են «Դաժան խաղեր» շոուի նկարահանումների ժամանակ£ Միանգամից նրանք համակրել են իրար, ուրախ կատակել ու իրար հետ ժամանակ անցկացրել£ Բայց եթե մոդել Ելենայի համար այդ հարաբերություններն ընդամենը սիրախաղ է եղել, ապա Վլադիմիր Պրեսնյակովի ու Քրիստինա Օրբակայտեի որդին հոգու ծանր հարված է ստացել նկարահանումների արդյունքում£ - Նիկիտան շատ հետաքրքիր երիտասարդ է£ Նրա հետ ինձ շատ հարմար է,¬ ասել է Լենան£ Անցողիկ ասված այս արտահայտությունից երիտասարդը խելքը թռցրել է, և մի քանի օր անց նրա ընկերները պատմել են, որ Նիկիտան ինքնամոռաց սիրահարված է£ Չնայած Լենան ընկեր ունի, Նիկիտան մտադիր չէ հրաժարվել նրանից և պատրաստվում է Դիմա Բիլանից խլել իր սրտի տիրուհուն£ Այդ մասին իմանալով` Դիմա Բիլանն, իհարկե, գազազել է, բայց Լենան հանգստացրել է նրան` բացատրելով, թե իր ու Պուգաչովայի թոռան միջև ոչինչ չի կարող լինել£