Կետերը սկսել են խանձվել


Պատճառն օզոնային շերտի նվազումն է£ Արևի ճառագայթները կարող են կետերի մորթիների վրա այրվածքներ թողնել£ Այն էլ այնպիսի այրուկ, որպիսին մարդը կարող է ստանալ` հավաստիացնում են ուսումնասիրողները` Կալիֆոռ նիայի ծովածոցում ավելի քան 150 կաթնասունների ուսումնասիրելուց հետո£ Կետերի լուսանկարները և նրանց հյուսվածքներից վերցված նմուշները զննելով, ԱՄՆ¬ում ու Մեքսիկայում աշխատող գիտնականները կենդանիների մարմիններում հայտնաբերել են բշտիկներ, որոնք առաջանում են արևի ճառագայթներից£ Proceedings B հանդեսում հրապարակված հետազոտությունների արդյունքները նաև փաստում են, որ նման վնասվածքները քիչ են ավելի մուգ մորթի ունեցող կետերի վրա£