Նարկոմիջնորդ կատուն


Թաթարստանի կալանավայրերից մեկում «բռնել» են հերոին ներկրող մի կատու (այդ մասին հաղորդել է պատժի կրման Դաշնային ծառայության հանրապետական վարչությունը)£ Պարզվել է, որ Մենդելեևի շրջանի թիվ 10 ուղղիչ գաղութի կալանավորներից մեկը պատժախցում կատու է պահել և երբեմն նրան դուրս գալ է թույլ տվել£ Իհարկե` ոչ թե բարի կամքով£ Նրա հանցակիցները բռնել են կատվին և մի քանի օր սովահար անելով, նրա վզակապին հերոինով լցված ծրար են ամրացրել ու բաց թողել£ Քաղցած կատուն վերադարձել է տիրոջ պատժախուց` կերակրվելու£ Կալանատան աշխատակիցների աչքից դա չի վրիպել. թեև ուշացումով, նրանք ստուգել են կատվին ու այդ անգամ 15 գրամ հերոին հայտնաբերել` վզին ամրացրած£ Կատվի ճակատագիրը, բնականաբար, իրավապահներին չի անհանգստացնում, բայց փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել£