Քարերը լռել են, պապանձվել


Շարունակվում է Գառնիի Քարերի սիմֆոնիայի գազանաբար ոչնչացումը: Անցյալ տարի կարծես թե կասեցվեցին այդ «աշխատանքները», բայց ամայության մատնված այդ գեղատեսիլ տարածքը նորից ձրիակերների աչքին ընկավ: Բնության կողմից մշակված, հղկված բազալտե վեցանկյուն քարերը գայթակղեցին դղյակների տերերին: «Կառուցման» նպատակներով երկաթե ձողերով ջարդում էին, առանձնացնում պիտանի բեկորները և հանձնում համապատասխան պատվիրատուներին: Նրանք վախեցան անուններ նշել, անգամ դեմքերը շրջեցին տեսախցիկից: Այս մեղսագործությունը շուտով Ներդաշնակությունից կհանի բնության ողջ համակարգը, և ևս մեկ աղետ կթակի մեր բազալտե դռները.... Չգիտեմ, թե ում դիմեմ, չգիտեմ` ում հետ կիսեմ պատահածը: Ո՞վ կլսի, կարձագանքի, ոտքի կկանգնի ու կկասեցնի ... Դիմում եմ նրանց, ում բարոյականությունը չի ծախվում: