Լռության սիմֆոնիա¯ն


Քարերը լռել էին, պապանձվել: Չէին կարող հասկանալ իրենց հետ պատահածը: Նրանք, որ դարերի ընթացքում ամուր պահպանել են դիքերը հայոց, որոնք զարմացրել են իրենց գեղեցկությամբ հազարավոր աչքեր, հայացքնե¯ր: Որոնք բացել են մարդկանց մտահորիզոնը գեղեցիկի մասին, որոնք իրենց մեջ են առել ժողովրդի ուրախությունը, ցավն ու միշտ կանգուն, հավատարիմ պահապան եղել մեր ժողորդին: Հիմա գազանաբար ոչնչացվում են, ավերվում եմ հենց իր զավակների ձեռքով: Ո՞վ արմատախիլ արեց քո բարոյականությունը, ի°մ հայ ժողովուրդ, ո՞վ կուրացրեց քո` դեպի անհունը նայող աչքերը, ո՞վ ստիպեց քեզ քո իսկ ձեռքերով վերացնես քո արժեքները` ինքդ քեզ.... Խլացել է խիղճդ: Արդեն քանի օր է` ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Կոտայքի մարզում, Գառնիում, Ազատ գետի կիրճում ոչնչացվում է հայտնի «Քարերի սիմֆոնիան»: Բնության մի հուշարձան, որ բացառիկ է ու նաեւ եզակիներից` աշխարհում: Ոչնչացնում են, որովհետեւ մեր երկրի որոշ քաղքենիների համար այն պատրաստի շինանյութ է: Սա առաջին դեպքը չէ, ուստի մենք մեր վճռական բողոքն ենք հայտնում ՀՀ իշխանություններին` նման անտարբերության ու ամենաթողության համար: Պահանջում ենք պատժել բոլոր մեղավորներին` պատվիրատուներին ու կատարողներին: Հայ Արիական Միաբանության Գերագույն խորհուրդ