Եվ այսպես շարունակ


Կենդանի մարդկանց սեռափոխեցին, խեղեցին ու աղավաղեցին, հիմա էլ կինոհերոսներին են անցնում: Բնականաբար` այն կերպարներին, որոնց սիրում ու որոնց կուզենային նմանվել դեռահասները, պատանիները: (Մի իսկական սեռասարսափ. ականջդ կանչի, Վարդան Պետրոսյան):

Սարդ-մարդու մասին պատմող 2 ֆիլմերում այս կերպարը մարմնավորած դերասան Էնդյրու Հարֆիլդն առաջարկել է իր հերոսին դարձնել պանսեքսուալ: Զարմացա՞ք: Հա, շատերը նաև դեռևս անտեղյակ են, թե սա՞ ինչ նոր ուղղություն է: Դա հերթական սեռական նոր կողմնորոշում է, իսկ կողմնորոշվածն էլ ո´չ գեյ են, ո´չ բիսեքսուալ, ո´չ հետերո:

- Բա ի՞նչ իշի քուռակ են,- կասեին գյումրեցի մեր նախնիները:

Բայց հումորասեր այդ նախնիները երջանիկ էին, որ այդպես էլ չիմացան, թե դեռ ինչե˜ր են լինելու աշխարհում...

Մի խոսքով, սեռաբանները պանսեքսուալությունը որակում են որպես 21-րդ դարի նոր կողմնորոշում: Հունական ծագում ունեցող այս բառը նշանակում է «բոլորը» կամ «յուրաքանչյուրը»: Այսինքն, անկախ իրենց սեռից, սրանց կարող են հրապուրել և´ տղամարդիկ, և´ կանայք, և´ ինտերսեքսուալները (սեփական «սեռապատկանելությունը չճշտածները):

Ինչ վերաբերում է Սարդ-մարդու «սեռափոխու-թյանը», առաջարկի հեղինակի կարծիքով նա հենց պանսեքուսալ է:

- Իմ կարծիքով` այս կերպարի գեղեցկությունը նրա հագուստն է. դուք չեք տեսնում նրա մաշկի գույնը, սեռական կողմնորոշումը, սեռն ու տարիքը: Մարդիկ նայում են ու մտածում, որ իրենցից յուրաքանչյուրը կարող էր նրա նման լինել: (LentΖ.ru):