Մանչուկը հիշել է իր անցյալ կյանքը


Թայլանդցի այս փոքրիկը հավաստիացնում է, թե որոշ կոնկրետ մանրամասներ է հիշում իր անցյալ կյանքից, երբ ինքը օձ էր:

Տեղական լրատվամիջոցներն օրերս պատմել են վերամարմնավորման զարմանալի մի դեպքի մասին, որը կատարվել է 3-ամյա Դելավոնգի հետ: Փոքրիկը նկարագրել է մի միջադեպ, որը տեղի է ունեցել իր հոր երիտասարդ տարիքում: Նրա հայրը` Հիյուն, մինչ ամուսնանալը որսի ժամանակ օձ է կերել: Ու հիմա մանչուկը պատմել է, որ իր նախորդ կյանքում ինքը հենց այն օձն էր, որին ճաշակել էր հայրը:

Դելավոնգը զարմանալի ճշգրտությամբ նկարագրել է ոչ միայն իր (օձի) մահը, այլև հոր ու այդ օձին հալածող 2 շների արտաքինները: Նաև այն, որ իր ապագա հայրը միանյակ չի կերել օձին. ընկերներին նույնպես հյուրասիրել է:

Այս դեպքը հետաքրքրել է գիտնականներին: (ΘlΖnetΖ):