Եվս 127 ապագա մահապարտ


ԻՊ ջիհադականներն իրենց զավթած Մոսուլում հարյուրավոր դեռահասներ են առևանգել և ուղարկել ահաբեկիչների պատրաստման ճամբարներ:

Վերջին մի քանի օրվա ընթացքում տեղաբնակ 11-15 տարեկան 127 երեխա է առևանգվել. այս մասին հաղորդել է IrΖgi News-ը` վկայակոչելով Իրաքյան Քրդստանի ներկայացուցիչների տարածած տեղեկատվությունը:

Ըստ տարածված լուրերի` գրոհայինները մտադիր են գերի վերցված դեռահասներին հատուկ ճամբարներում «կոփել»` որպես ահաբեկիչ-մահապարտներ: Գողացված երեխաներից մեկի հայրը նույնիսկ 2 ահաբեկիչ է սպանել, սակայն որդուն ետ բերել չի կարողացել:

- Երեխաներն ուղարկվել են հատուկ ճամբարներ, որտեղ նրանց ուսուցանում են զենք օգտագործել և ահաբեկչական հարձակումների մեթոդներին տիրապետել,- ասել է Մոսուլում Քրդստանի Դեմոկրատական կուսակցության անդամ Սաիդ Մաուզինին (bigΗir.net):