ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտութ յունների կենտրոնի ներկայացուցիչներին` ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Լեմոնին, դոկտոր Ռոջեր Կանգասին և գնդապետ, պրոֆեսոր Էնն Մոյսանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ամերիկյան կենտրոնի և Ջ. Մարշալի անվան եվրոպական անվտանգության հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ «Աղետների արձագանքման անվտանգության մարտահրավերները» խորագրով համաժողովի կազմակերպման նախաձեռնությունը: Ընդգծելով, որ միջոցառումը ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին աղետների արձագանքման ուղղությամբ միջգերատես չական համագործակցության մակարդակը ևս մեկ անգամ փորձարկելու և զարգացնելու հնարավորություն կընձեռի, Ս. Օհանյանը նախաձեռնությանն աջակցելու պատրաստա կամություն է հայտնել: n ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ (ԱՌՀԻ) են այցելեցին ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Մերձավոր Արևելք և Հարավային Ասիա ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներ` ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Լեմոնը, դոկտոր Ռոջեր Կանգասը և գնդապետ, պրոֆեսոր Էնն Մոյսանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Վեբստերի ուղեկցությամբ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտություն ների ինստիտուտի տնօրեն, երկրա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արկադի Կարախանյանը, «ՍՊՀսԾ» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը: Ռազմավարական անվտանգության ասպարեզներում հեղինակություն վայելող մասնագետների համար այցը Ինստիտուտ մասնագիտական-ճանաչողական էր և ուներ երկկողմ համագործակցության խորացման նպատակ: Այցի սկզբում ԱՌՀԻ-ի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը հյուրերի համար անցկացրեց փոքրիկ շրջայց` ներկայացնելով Ինստիտուտի կառուցվածքը: Այնուհետև նիստերի սրահում դոկտոր Քոթանջյանը բովանդակալից կերպով ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացը, իր ղեկավարած կառույցի ստեղծման պատմությունը, դրա գիտակիրառական նշանակություն ունեցող արգասիքների համալիրը, ինչպես նաև Ինստիտուտի զարգացման հեռանկարները: Նա մասնավորապես նշեց, որ Ինստիտուտը` որպես տարածաշրջանի մտավոր քաղաքական-անվտան գային կենտրոններից մեկը, ակտիվ գործունեություն է ծավալել Պաշտպանական ազգային համալսարանի կերպափոխվելու ուղղությամբ: Գործընթացը փուլային է, և այժմ Ինստիտուտն անցել է զարգացման երկրորդ փուլ, որտեղ նախագծերի տեսքով ներկայացված են ապագա համալսարանի ենթակառուցվածքների կայացման հարցերը. այդ թվում` Ազգային անվտանգության դպրոցի ստեղծման ուղղությամբ: Այս համատեքստում դոկտոր Քոթանջյանը խիստ կարևորեց ամերիկյան գործընկերների փորձը: Նա նշեց նաև, որ վերջին տարիների սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային և Հարվարդի համալսարանների, ինչպես նաև, Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում, Լիոնի «Ժան Մուլին» համալսարանի Միջազգային անվտանգային և պաշտպանական հետազոտությունների կենտրոնի և ՌԴ Նախագահին առընթեր Պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հետ շարունակվում է: Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի նշված նախագծերի լիարժեք իրականացումը: Նաև աշխատանքային-փորձագիտական քննարկումները շարունակելու երկուստեք պատրաստակամություն հայտնվեց: