Սերը տարիք չի հարցնում


71-ամյա Ջեյն Ֆոնդան ընդունել է 67-ամյա պրոդյուսեր Ռիչարդ Պերիի ամուսնության առաջարկը: Նշանադրությունը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ. հյուրերի թվում են եղել Բարբարա Սթրեյզանդը և Ջեյմս Բրոլինը: Համատեղ կյանքի պատրաստվող այս զույգին ծանոթացրել է արտիստուհու զարմուհին` շուրջ մեկ տարի առաջ: Ֆոնդան ու Պերին պատրաստվում են համեստ հարսանիք անել Ծննդյան տոներին և ծրագրել են հրավիրել նաև հարսնացուի նախկին ամուսիններից 2-ին: Վերջիններիս` երբեմնի քաղաքագետ Թոմ Հեյդիի և լրատվամիջոցների տեր Թեդ Թյորների հետ Ջեյնը միշտ ջերմ հարաբերություններ է պահպանել: Իսկ նրա առաջին ամուսինը` ռուսական ծագմամբ ֆրանսիացի նշանավոր ռեժիսոր Ռոժե Վադիմը, վախճանվել է 2000 թ.: Մի խոսքով` Ֆոնդան Ամանորը կդիմավորի 4-րդ ամուսնու հետ: Գովազդ, տոնի նվեր ու ռեկորդի հայտ Այսինքն` 3-ը 1-ում: Եվ այդ մեկը հույն հրուշակագործների թխած խնձորով կարկանդակն է` 20 մետր երկարությամբ, 65 սմ լայնքով ու 333 կգ քաշով: Կարկանդակի պատրաստմանն օգնել են Լարիսա քաղաքի մերձակա Այա գյուղի բնակիչները` հրուշակային հսկայով դիմավորելու Խնձորի տոնը: Միաժամանակ այացիները ցանկացել են գովազդել իրենց աճեցրած այդ մրգի հարուստ տեսականին: Տեղի իշխանություններն էլ այլ` Գինեսի ռեկորդների գրքում այն գրանցելու ծրագիր են կազմել` համապատասխան հայտ ուղարկելով Լոնդոն և, իհարկե, վստահ լինելով, որ կստանան նվիրական հավաստագիրը: