Դժվար է Նախագահի դրկից լինելը


Իսկապես հեշտ չէ` եթե նույնիսկ Նախագահ հարևանդ հազվադեպ է օթևանում քո թաղամասում: Բարաք Օբամայի` Չիկագոյում ունեցած առանձնատան շրջակայքում ապրողներն այլևս դժվարանում են մնալ իրենց բնակավայրում: Գլխավոր պատճառներից մեկը նրանցից ֆինանսական լրավճարներ պահանջելն է: - Մենք փնտրում ենք մարդիկ, ովքեր պատրաստ են լրացուցիչ գումարներ առաջարկել` նախագահի կողքին ապրելու իրավունքի համար:- Անշարժ գույքի գործակալ Մատա Հարիսոնի այս խոսքերը մեջբերել է Associated Press-ը: Տեղեկացվել է նաև, որ այդ շրջանում առանձնատան գինն այժմ կազմում է 1-2,5 մլն դոլար: Ներկայումս այնտեղ տնատերերն իրենց անշարժ գույքը 1973-ին ձեռք են բերել 35 հազար դոլարով (ամեն առանձնատուն ունի 17 սենյակ): Սակայն ամերիկյան առաջնորդի կեցավայրի հարևանությունը կարող է նաև ազդել բնակարանների ընդհանուր արժեքի վրա: Օբամայի չիկագոցի հարևանները խոստովանել են, որ Նախագահի հարևանությամբ ապրելը որոշակի անհարմարավետություն է պատճառում: Դիցուք, այդ թաղամասում ողջ տարին փակ է փոխադրամիջոցով մուտքը, և ավտոմեքենաները նրանք ստիպված են թողնել իրենց տներից բավական հեռու: Բացի այդ, նրանց անհանգստացնում է հատուկ ծառայությունների մշտական ներկայությունը` նույնիսկ այն ժամանակ, երբ Օբաման այդ տանը չի լինում: