«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ» ՉԻ ՀԵՐՔՈՒՄ


Այն, որ հայկական այսպես կոչված շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ ընդգրկված են «Կյանքի խոսք» կոչվող աղանդում` գիտենք վաղուց և առիթներ ունեցել ենք անդրադառնալու: Որևէ մեկին գաղտնիք չէ, որ երգիչներ Մհերը, Անդրեն, Գոռ սուջյանը, «Վիտամինից» ոմանք, պատանի երգիչ Վլադիմիր Արզումանյանը, որը մանկական «Եվրատեսիլի» հաղթող դարձավ, այս աղանդի ներկայացուցիչներն են: Սակայն քչերը գիտեն, որ ամենաագրեսիվ աղանդներից այս մեկն այսօր սկսել է ընդարձակել իր գործունեությունը` պատվիրելով արդեն թատերական բեմադրություններ, պարային համարներ, որոնց նպատակն է քարոզել «Կյանքի խոսքի» գաղափարներն ու ավելի շատ մարդիկ ընդգրկել:

Մենք զանգահարեցինք աղանդի հայաստանյան ներկայացուցչություն և հետաքրքրվեցինք մեր ունեցած տեղեկատվությամբ: Այստեղ չհերքեցին, որ իրենք ունեն թատերական ու պարային խմբեր և համագործակցում են տարբեր երգիչ-երգչուհիների հետ: Իհարկե, շեշտեցին համագործակցել բառը, բայց ոչ այն, որ նրանք իրենց աղանդի ներկայացուցիչներն են: Կարևորն այն է, որ արդեն շատ բան ակնհայտվում է: Մնում է մտահոգվել այն խնդրով, որ ունենալով ահռելի ֆինանսական միջոցներ և կարողանալով գայթակղել մարդկանց մեծ փողերով, այս աղանդն արդեն տարածվում է Հայաստանում…