Մարջան` ոսկորի փոխարեն


Բառնաուլցի վիրաբույժները մարջանե փոխպատվաստ (իմպլանտ) են հարմարեցրել հիվանդի մարմնում, նրան փրկելով հաշմանդամությունից: Պարզվում է, իր կառուցվածքով ու բաղադրությամբ ծովային մարջանն այնքան է նման մարդու ոսկորին, որ օրգանիզմը դա ընդունում է որպես իր մասնիկ, այլ ոչ թե` օտար մարմին:

- Եթե քայքայված, վնասված ոսկորի տեղում այդպիսի հյուսվածք հարմարեցվի, ապա դա կդառնա շինանյութ, հենք, իսկ վնասվածքի տեղում կգոյավորվի մարդկային սովորական ոսկոր,- պարզաբանել է ոսկրաբույժ-վնասվածքաբան բժ. գիտ. թեկնածու Ալ. Չանցևը` եզակի վիրահատությունից հետո:

Իսկ առաջին մարջանե ոտք ունեցող Դենիս Մեզենցևին այլևս հաշմանդամություն չի սպառնում:

- Երեք ամիս ինձ արգելել են ոտքս գետին դնել: Բայց հետո, հուսով եմ` կկարողանամ վազել,- ասել է մարջանակիր հիվանդը:

Նրա բժիշկները համոզված են, որ վերականգնողական ժամկետից հետո երիտասարդը կկարողանա և´ վազել, և´ պարել, և լիարժեքորեն աշխատել: