Ֆրանսուհիները «գահընկե՞ց» են արվում


Աշխարհում ընդունված տեսակետ է, որ ֆրանսուհիները նորաձևության ու ճաշակի չափանիշ են. անթերի հագնվում են, սանրվում, նաև երեխաներին ճիշտ են դաստիարակում: Սակայն վերջերս ֆրանսիական Le FigΖro թերթն անսպասելի եզրահանգում է հրապարակել. այդ տպավորությունը կեղծ է (տեղեկացրել է The IndeΘendent-ը): Լրագրողուհի Պեգգի Ֆրեյն այդ առնչությամբ իր «հիմնավորումներն» է ներկայացրել: Սակայն պարզից էլ պարզ է, որ «փաստարկները» շինծու են, մտացածին ու բոլորովին ոչ հիմնավոր:

Նախ, ֆրանսուհիները թաքցնում են, որ իրենք դիետա են պահում: Բացի այդ, նրանց գրեթե 50 %-ը ծխում է, և զարմանալի չէ, որ նրանց ախորժակը զսպվում է:

Նրանց արտաքինը ցանկասիրությո՞ւն է արթնացնում: Բայց ֆրանսուհիներն իրենց ներքնազգեստների վրա ծախսում են ընդամենը 97 եվրո. 5 անգամ պակաս, քան ամերիկուհիները: Բայց արդյո՞ք ճաշակը ծախսերով է պայմանավորված: Ֆրանսուհիներին «մերկացնող» լրագրողուհին նրանց նույնիսկ մեղադրել է, որ վարսավիրներին շատ բծախնդրորեն են ընտրում ու դա ևս գաղտնի են պահում:

Խոհանոցում ևս «խոտանելի» են ֆրանսուհիները. ուտելիք պատրաստելուն նրանք տրամադրում են օրական 2,5 րոպե` ամեն ինչ պատրաստելով միկրոալիքայինով: Ինչ վերաբերում է բնատուր ճաշակին, Le FigΖro-ն հայտարարել է.

- Բացի հարուստներից, բոլորը հագնում են` ինչ ձեռքներն ընկնի, ամեն տեսակի հին իրեր:

Չգիտես, ինչից չարացած բրիտանացի լրագրողուհուն արժեր հիշեցնել, որ հինն էլ ճաշակով կարող է լինել: Բայց միևնույն է, նա դա չէր հասկանա: Եվ որքան անհեթեթ սկսել էր, նույնքան անհեթեթ էլ «եզրահանգել» է`

- Այլ կերպ ասած` ֆրանսուհին կեղծիքի վարպետ է:

Ակամա հարց է ծագում` ֆրանսուհիներին կանացիության չափանիշ դարձրած այդ «կեղծի՞քն» է ավելի հաճելի, թե՞ դրանից չարացած «բարոյախոսությունը»: