Կրոնամոլներն աթեիստներից տգետ են
Ռոսչեստերյան համալսարանի հոգեբանները բացասական ամուր կապ են հայտնաբերել մտավոր ունակությունների և կրոնամոլության միջև (գրել է The IndeΘendent-ը):
Հրապարակման հիմքում 1928-2012 թվականների ընթացքում կատարված 63 հետազոտությունների տվյալներն են, որոնք ուսումնասիրել է գիտնականների խումբը` պրոֆեսոր Միրոն Ցուկերմանի ղեկավարությամբ:
Մտավոր ունակությունները նրանք որակում են որպես «դատելու, ծրագրեր կազմելու, խնդիրներ լուծելու, բարդ գաղափարներ հղանալու, արագ մտածելու, փորձից դասեր քաղելու կարողություն»:
63 հետազոտություններից 53-ը բացասական համահարաբերակցություն են արձանագրել կրոնամոլության և մտավոր ներուժի միջև, իսկ 10-ը` դրական:
Առկա բացատրությունների մեծ մասը փաստել է, որ կրոնական հավատալիքները գիտականորեն հիմնավորված չեն, հիմնված չեն փորձի վրա:
Իհարկե, այդ վերլուծությունը չի կարող քրիստոնեությանը վերաբերել, որն անհամեմատ առաջադիմական է, մարդասիրական: Ավելին, առանց քրիստոնեության քարոզած սիրո նույնիսկ գիտությունը զարգանալ չի կարող: