«Չարժե Մոսկվայում Կենտկոմ որոնել» Ադրբեջանին նոր նվիրատուներ են պետք


Ցինի՞զմ, թե մտագարություն Թե ռուս քաղաքագետի տեսակետներն ինչպես են ընդունվել Ադրբեջանում, այնքան էական չէ: Բայց այ` ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հայտարարությունը Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարին (անշուշտ` ոչ միայն նրան) մղել է մեկնաբանություններ մոգոնել: Որոշ լրատվամիջոցների զայրացրել է ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման սկզբունքով: Մինչդեռ, ըստ նրանց` - Նրա (Էդ. Նալբանդյանի- խմբ.) երկիրը էթնիկ զտումներ է կատարել Ադրբեջանի գրավված տարածքներում (ընդգծումը` խմբ.), որի արդյունքում ադրբեջանցիները չեն կարող բնակվել Լեռնային Ղարաբաղում: Մեկնաբանելով մեր արտաքին գործոց գերատեսչության ղեկավարի այն խոսքերը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ արձանագրության 2,4 և 8 կետերի հիման վրա: Դրանց համաձայն` հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքով: Մամլո խոսնակ Խազար Իբրահիմովը իմաստակել է, որ Էդ. Նալբանդյանը հաստատել է Ադրբեջանի դիրքորոշման ճշմարտացիությունը և հայկական կողմի գործողությունների անհամապատասխանությունը այդ կետերի պահանջներին. - Ինչ վերաբերում է խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանը, ապա Հայաստանը փորձեց ռազմական, այլ ոչ խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը: Իսկ ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքին, ապա դա հնարավոր է միայն տարածքային ամբողջականության հիման վրա,- ասել է Իբրահիմովը: