Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանին


ԴԻՄՈՂ` «Ավանգարդ» թերթի խմբագրություն (գլխ. խմբագիր` Ջ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, հասցեն` Արշակունյաց 2ա, հեռ.` 54-89-18) ՊԱՏԱՍԽԱՆՈՂ` Երևանի քաղաքապետ Երվանդ ԶԱԽԱՐՅԱՆ (հասցեն` Արգիշտի 1, հեռ. 52-58-77) ԴԻՄՈՒՄ Պաշտոնատար անձի անգործության մասին 2008 թ. ապրիլի 9-ին «Ավանգարդ» թերթի թիվ 13-ում տպագրվել է «Սրբատեղիի ճանապարհն անանցանելի է» հրապարակումը` Շահումյան-2 գերեզմանատան ճանապարհի անմխիթար վիճակի մասին: Տպագրելուց մեկ շաբաթ անց` ապրիլի 15-ին հրապարակումն ուղեկցական նամակով ուղարկել եմ Երևանի քաղաքապետին` ակնկալելով խնդրի առնչությամբ ձեռնարկումների մասին տեղեկատվություն: Շուրջ երկու ամիս պատասխան չստանալով, թերթում հիշեցում տպագրելուց, հետո նաև բանավոր կարգով մամուլի պատասխանատուների միջոցով, նրան հիշեցրել ենք օրենքի պահանջը: Սակայն առ այսօր որևէ պատասխան չենք ստացել: Խնդրում եմ, ղեկավարվելով ՀՀ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 159-161 հոդվածներով, «Լրատվամիջոցների մասին», «Քաղաքացիների դիմումների, գանգատների և առաջարկների քննարկման կարգի մասին» ՀՀ օրենքներով, պարտավորեցնել Երևանի քաղաքապետին` պատասխանելու (արձագանքելու» վերոնշյալ հրապարակումներին և նամակին: Կից ներկայացնում եմ` 1. Դիմումը` 2 օրինակից 2. «Սրբատեղիի ճանապարհն անանցանելի է» հրապարակումը 3. «Թույլ տվեք հիշեցնել» բաց նամակը 4. Նամակի պատճենը: