Վիրավորանք Բի¬Բի¬Սի¬ից


Բրիտանական այս հեուստառադիոընկերության հաղորդումը կրկին վատթարացրել է Մոսկվայի ու Լոնդոնի հարաբերությունները£ Հուլիսի 7¬ին և 8¬ին BBC¬ով հեռարձակված ֆիլմում, հղում կատարելով բրիտանական հեղինակավոր MIS հակահետախուզության աղբյուրներին` հայտարարվել է, որ 2006 թ. նոյեմբերին Լիտվինենկոյի թունավորումը սոսկ քրեական միջադեպ չէր£ Խնդիրն այն է, որ բրիտանական հետախուզությունը «պետական միջամտության ակնհայտ ապացույցներ» ունի£ Ֆիլմի հեղինակները, «պետական» ասելով, նկատի ունեն Ռուսաստանը£ Նույն MIS¬ի աշխատակիցներին վկայակոչելով, նրանք բարձրաձայնել են, որ շնորհազրկված օլիգարխ Բորիս Բերեզովսկու դեմ 2007¬ի հունիսին կատարված մահափորձը նույնպես արտոնվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից£ Վերջիններիս, բնականաբար, խիստ զայրացրել է այդ ցուցադրությունը£ Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպան Յուրի Ֆեդոտովը տեղի իշխանություններից պահանջել է մեկնաբանել հնչած վարկածները£ - Նրանք պարտավոր են կամ հերքել այդ հերյուրանքը, կամ հիմնավորել ասվածը£ Չհիմնավորելու դեպքում մենք համապատասխան եզրահանգումներ կկատարենք` մեր երկկողմ հարաբերություններում գերակայությունների վերանայման առնչությամբ£ Բոլոր դեպքերում` այդ սյուժեների վերաբերյալ պաշտոնական Լոնդոնի լռությունն ինձ համար անհասկանալի է,¬ հայտարարել է նա£ Ֆեդոտովի խոսքերով` հաղորդման մեջ «Ռուսաստանի հասցեին հնչած մեղադրանքը, թե նա է կանգնած սպանության հետևում» մեկնաբանել կարող էին բրիտանական արտգործնախարարությունը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը£ Ոչինչ չի ասվում այն մասին, թե այս կամ այլ գերատեսչություններին պաշտոնական հարցում ուղղվե՞լ է, արդյոք£ Դեսպանը ավելորդ չի համարել նշել նաև, որ հաղորդումների հեռարձակումը համընկել է Ճապոնիայում G8 գագաթաժողովում Դմ. Մեդվեդևի և Գ. Բրաունի երկկողմ բանակցություն ների հետ. ¬ Առիթ է ստեղծվում եզրակացնելու, որ Անգլիայում ոչ բոլորին է ձեռնտու մեր երկկողմ հարաբերությունների բարելավման հեռանկարը և Լոնդոնի նախաձեռնությամբ ծագած հիմնախնդիրների հաղթահարումը£ Սրանով կարելի է բացատրել հատկապես մեր երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ այդ հեռարձակումը£ Այն, ինչպես նաև բրիտանական մամուլում Ռուսաստանի դեմ սանձազերծված արշավանքը, իսկապես, կարևոր նշանակություն ունեցավ£ Ֆեդոտովը խեղկատակություն է անվանել Բերեզովսկու դեմ տապալված մահափորձը ռուսական հատուկ ծառայություններին վերագրելը և գնահատական տալով ռուս-բրիտանական ներկա հարաբերություններին` դրանք համարել է «կատարելությունից հեռու»£