Բեն Լադենը գնում է «Նյուքա՞սլ»¬ը


Այո°, խոսքը անգլիական հայտնի ֆուտբոլային ակումբի մասին է, որի համար, ասում են` Ուսամայի ընտանիքն, իբր, առաջարկել է մոտ 360 միլիոն եվրո£ Այն ակումբի, որ բազմամյա իր փառքից հետո այս տարի ստիպված էր բավարարվել չեմպիոնատի միջին դասակարգմամբ£ Այդուհանդերձ, «Նյուքասլ»¬ի հանդեպ չի նվազում երկրպագուների ջերմեռանդությունը, որոնց թվում նաև Թոն Բլէրն է£ - Նողկալի է. դա հիմար կատակ է,¬ հայտարարել է ակումբի ղեկավար Ֆրենկ Հիլմուրը£¬ Ես չեմ կարող հավատալ, որ մեր նախագահը ցանկանում է ակումբը վաճառել ահաբեկչի հարազատներին£ Լոնդոնյան «Sun» թերթը, հրապարակելով այս նորությունը, ընդգծել է, որ ակումբի ներկայիս տերը` Մայք Էշլին 1 տարի առաջ «Նյուքասլ»¬ը ձեռք է բերել 170 միլիոն եվրոյով£ Եվ եթե ստույգ են սաուդցիների կողմից առաջարկվող գումարի չափի մասին լուրերը, ուրեմն 1 տարվա ընթացքում Էշլին առնվազն կրկնապատկում է իր ներդրումները, և նման եկամուտը կարող է նրան մղել` հաշվի չառնել մոլի երկրպագուների անհանգստությունը£ Իսկ Բեն Լադեններն էլ չեն սահմանափակվի սոսկ ֆուտբոլային ակումբով. հավանական է` նրանք մտադիր են գնել նաև մարզադաշտի շրջակա հրապարակը` առևտրային օբյեկտներ կառուցելու համար£