Սառո՞ւյցը շարժվեց, թե՞ հալոցք էր


Վերջին քառամսյակում մի տեսակ գորդյան հանգույց էր դարձել Հայաստանի ներքաղաքական լարվածությունը ու կարծես թե գերբնական ջանքեր էին հարկավոր` ստեղծված իրավիճակը շտկելու համար£ Եվ հուրախություն շատերի` անլուծելի թվացող, չարչրկված երկխոսության հարցին վերջապես լուծման իրատեսական մոտեցում ցուցաբերվեց£ Ընդդիմության խորհրդարանական ներկայացուցիչ «Ժառանգություն» կուսակցության 5¬րդ համագումարը իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր¬Պետրոսյանը£ Ճիշտ է, այդպիսով մակեդոնյան հարված չհասցվեց անլուծելի թվացող թնջուկին, բայց երբ երկու հայտնի թևերի «խոշոր տրամաչափի» ներկայացուցիչները ոչ թե թշնամական, այլ ձեռքսեղմումների նոտայով են սկսում, դա արդեն խոսում է այն մասին, որ նահանջում է երկկողմանի անզիջողականությունը և նշմարվում են այդքան սպասված երկխոսության նախադրյալները£ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆԸ այս առումով հավաստիացրեց. - Ես չեմ եկել նշելու, որ կան հարցեր, որոնց շուրջ մենք ունենք տարբեր տեսակետներ£ Ես այստեղ եկել եմ` կամուրջներ կապելու£ Կամուրջներ այրելը հեշտ է. կապելն է դժվար£ Ես այստեղ եկել եմ ասելու` մեզ պետք է ուժեղ ընդդիմություն, և դա քաղաքավարական ժեստ չէ£ Ուժեղ, կառուցողական ընդդիմություն նշանակում է ուժեղ հասարակություն, ուժեղ պետություն£ Մենք չենք վախենում քննադատությունից և համարձակ առաջարկություններից£ Մենք ունենք դրանց կարիքը£ Գրեթե խաղաղամիտ, բայց ենթատեքստային էր առաջին Նախագահի խոսքը. ¬ Եթե ինձ թույլ տրվի, ես «Ժառանգությունը» կհամարեի համաժողովրդական շարժման խոսափողը խորհրդարանում£ Նաև որոշ չափով կարեկցելով «Ժառանգություն» խմբակցութ յանը, որ ստիպված է աշխատել այսպիսի խորհրդարանում, որը ոչ մի կապ չունի մեր ժողովրդի կամքի արտահայտության հետ£ Կարեկցում եմ նաև նորանշանակ վարչապետին. շատ ծանր ժառանգություն եք ստացել£ Եվ առաջին հերթին Ձեր պարտքն է նախևառաջ մաքրել կառավարության «ավգյան ախոռները»£ Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում. ես վստահ եմ` վարչապետը, լինելով պրոֆեսիոնալ, լինելով լուրջ տնտեսագետ` հասկանում է այս երկրի խնդիրները£ Դուք շատ անելիք ունեք, նախևառաջ Ձեր կառավարած ինստիտուտի ներսում£ Ինչևէ£ Բայց ուզում եմ ընդգծել ևս մի բան. մենք` մասնավորապես իմ շուրջ ձևավորված նախընտրական դաշինքը, որը այսօրվա դրությամբ անախրոնիզմ է, այն իր բովանդակությունը պետք է փոխի. ընտրություններն ավարտվել են£ …Ես մեր իշխանություններին կոչ կանեի չսխալվել, չմտածել, որ սա այն հասարակությունն է, որին իրենք ստրկացրել են 10¬ը տարի շարունակ£ Չի հաջողվի£ Չի հաջողվի և դա կլինի հակաազգային քաղաքականություն, եթե իշխանությունները փորձեն ճզմել այս նոր շարժումը և մանավանդ երիտասարդության այս ակտիվությունը£ Սակայն ավելի ընդվզուն էր այս հանդիպման միջնորդ հանդիսացող կուսակցության ղեկավար Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մեկնաբանությունը. -Իշխանները միանալու են գողերին, ավազակներին և թալանողներին£ Դատավորները դառնալու են կաշառակեր և տեսնելու են անիրավ դատաստան£ Վանականները թողնելու են անապատներն ու մենաստանները և զբաղվելու աշխարհիկ գործերով£ Իշխանները, ևս պիղծ և մեծ աղտով վարակված, պետք է անբարտավանան և սխալ ճանապարհով ընթանան£ Մի կողմ թողած տունը շեն պահելու գործը հաջողությամբ ավարտելու հոգսերը` շարունակ ու անվերջ պարտվելու են և տարվելու են հարբեցողությամբ, որովհետև պիտի սիրեն և ցանկանան այդ վատ և պիղծ աղտը£ Նրանք մատնիչներին և գողերին պիտի պատվեն, անիրավաբար պետք է հափշտակեն աշխատողի ունեցվածքը և նրանց նկատմամբ անողոք դատաստան պետք է տեսնեն£ Մատթեոս Ուռհայեցին, մեջբերելով այս գոհարները, շարունակում է. «Հայոց երկրի վերջն էր դա, իսկ երբ լավ ժամանակները գան, երբ Աստված հետին ժամանակներուն հավատացյալներին իր խոստացածը տա` պարգևի բերկրալիորեն»£ Իսկ կարևորը ահա այսօր և այստեղ` մեր ապագան է, մեր կտակելիք Հայաստանն է£ Թեև հայտնի չէ, մարտի 1¬ից հետայսու փոխադարձ հնչեցված մատենագրական ճշմարտախոս մեջբերումների արձակած ջերմությո՞ւնը հալեցրեց սառեցված փոխշփումը, թե՞ մեկ այլ գործոն խթանեց այդ պայմանական սառույցի տեղաշարժին, բայց հիրավի, հարկ է փաստել, որ քաղաքական փոքրիշատե բարեկիրթ մթնոլորտի իրողությունը երկխոսության նախանշաններն է ուրվագծում£ Այս առումով «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆԸ կարծում է. - Ընդհանուր առմամբ` ուրախացնող փաստ է, որ բոլոր դեպքերում եկան` մի կողմ թողնելով ընդհանուր հնչեցված գնահատականները£ Գոնե դատելով հայտարարություններից` մտահոգություններից, ես հույս ունեմ, այնուամենայնիվ, կամուրջը կկայանա, և երկխոսություն կսկսվի£ - Իսկ կարելի՞ է ասել, որ այդ հավասարակշռող երրորդ ուժի դերում «Ժառանգությունը» հանդես եկավ£ ¬ Մենք նախկինում առաջնահերթ բարեփոխումների ծրագիր էինք հղել` ճգնաժամի հետ այս կամ այն կերպ առնչվող բոլոր կողմերին, և դա չէր ընդունվել` հավասարապես, թե° արմատական ընդդիմության, թե° իշխանական դաշտից£ Եվ այսօր կարծում եմ, որ դա մի փոքր այլ պայմաններում, այնուամենայնիվ, կայացավ£ Ակնհայտ է, որ կան եզրեր, կան գոնե նախադրյալներ` այդ երկխոսությունը կայացնելու համար£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ