Զսպաշապիկ կդառնա՞ հանձնարարականը


Հետընտրական քաղաքական ագրեսիվ զարգացումները հաճախ են պատճառաբանվել հասարակությունում առկա արդարացի դժգոհությամբ£ Այո°, մեզանում դեռ արմատախիլ արված չէ արատավոր այն երևույթը, երբ իրավունքները ոտնահարված քաղաքացին դիմում է պետական մարմիններին և արժանանում ոչնչով չարդարացվող մեծամիտ լռության կամ արհամարհական վերաբերմունքի£ Այս գործելաոճի երդվյալ մշակներից է Երևանի քաղաքապետարանը£ Հեռու չգնանք. 2008 թ. սկզբից անմխիթար վիճակում էր հայտնվել «Շահումյան գերեզմանատուն-2»¬ի ճանապարհը£ Հույսեր էինք փայփայում, թե պետական այրերը սպասում են գարնանամուտին` եղանակի տաքացմանը, որպեսզի կարողանան վերանորոգել այն£ Բայց գարունը եկավ էլ, անցավ էլ, իսկ քաղաքապետարանը համառորեն փակեց աչքերը£ Ավելին, տեսնելով, որ նրանց բացարձակապես չի հուզում մարդկանց հիշատակավայրի ճակատագիրը` եղելության մասին լուսաբանող մի հրապարակում` «Սրբատեղի ճանապարհն անանցանելի է» տպագրեցինք (2008 թ. ապրիլիլ 9¬ին) և նամակով դիմեցինք Երվանդ Զախարյանին` տեղեկատվություն խնդրելով այդ ուղղությամբ ձեռնարկելիք քայլերի մասին£ Քաղաքապետարանում, սակայն, որոշեցին այս անգամ թերթի հետ մեկտեղ «Քաղաքացիների դիմումների բողոքների և առաջարկությունների քննարկման կարգի և ժամկետների մասին» ՀՀ օրենքի պահանջը քամահրել£ Մեկամսյա ժամկետում պատասխան չստանալով` անտեղյակ կամ էլ խուսանավող քաղաքապետին հղած բաց նամակ հրապարակեցինք թիվ 20 համարում` (հունիսի 4¬ին), և առձեռն այն փոխանցեցինք հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակցին£ Աստված գիտե, թե որքան ժամանակ է հարկավոր քաղաքապետարանի աշխատակազմին, որպեսզի զարմանքը թոթափի և գործնական քայլերի անցնի, սակայն կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ի հեճուկս անբարեխիղճ պաշտոնյաների, հայտարարեց. ¬ Քաղաքացիների կողմից գործադիր իշխանության մարմիններին հասցեագրված դիմում¬բողոքների ծավալը, կրկնվող դիմումների քանակը վկայում են, որ պետական պաշտոնյաների կողմից դրանք ոչ միշտ են արժանանում անհրաժեշտ ուշադրության£ Անհրաժեշտ է, որպեսզի պետական մարմինների ղեկավարներն անձամբ իրազեկ լինեն քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին£ Դրանք դառնան, ըստ էության, քննարկման առարկա և լուծվեն օրենքով սահմանված կարգով, ինչը կամրապնդի հասարակության վստահությունը և կբարձրացնի իշխանության ներկայացուցիչների հեղինակությունը£ Սա մեր պետության Նախագահի հանձնարարական է£ Այս կապակցությամբ հանձնարարում եմ. բոլոր նախարարներին, գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին և առաջարկում եմ օրենքով ստեղծված մշտապես գործող պետական մարմինների ղեկավարներին. 1. Տասնօրյա ժամկետում ընդունել իրավական համապատասխան ակտեր` քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգի վերաբերյալ. 2. Առնվազն ամիսը 1 անգամ ընդունելություն իրականացնել անձամբ£ 3. Ընդունելության կազմակերպման կարգի մասին իրազեկել հանրությանը, իսկ ընդունելության կազմակերպման կարգը սահմանող իրավական ակտի պատճեն և ընդունելության օրերի և ժամերի մասին տեղեկատվությունը տեղադրել քաղաքացիների համար հասու վայրում£ Կարծում եմ, որ իրականացումը այս հանձնարարականի` էապես կնպաստի մեր ծառայությունների որակի բարձրացմանը£ Հուսանք` Նախագահի հեռահար ծրագրերից այս հույժ կարևորի իրագործումը կսանձի անհանդուրԺելի ամենաթողությունը և ոմանց` քաղաքացիներին բարոյական վնաս հասցնելու և օրենքը շրջանցելու ձեռքբերովի բնազդը ի սպառ կվերացնի£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ