ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԻ


Հուլիսի 2-ը ամերիկյան նավատորմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ուղևորատար օդանավի կործանման տարելիցն էր 1988թ. հուլիսի երեքին Իրանի «Էյրբաս» ուղեւորատար օդանավը, որը Բանդար Աբբասից ուղեւորվում էր Դուբայ, Պարսից ծոցի օդային տարածքում, «Հենգամ» կղզու մոտակայքում, Պարսից ծոցում տեղակայված ամերիկյան ագրեսոր ծովային ստորաբաժանումների կողմից ենթարկվեց հարձակման եւ կործանվեց£ Այս օդանավը, որը Մեծ Սատանայի (Իրանը այսպես է անվանում ԱՄՆ-ին) ագրեսոր ուժերի «Վինսենս» ռազմանավի հրթիռի դիտավորյալ հարձակման թիրախ դարձավ, տեղափոխում էր 398 ուղեւոր ներառյալ օդանավի անձնակազմը, որոնք բոլորը` տղամարդ, կին, երեխա, պատանի եւ տարեցներ զոհ գնացին այս սարսափելի ոճրագործության£ Օդանավի ուղեւորներից 66 հոգի մինչեւ 13 տարեկան երեխաներ եւ 53 հոգի կանայք էին, նաեւ 46 օտարերկրյա քաղաքացիներ, որոնք բոլորը սպանվեցին£ Ամերիկացի ոճրագործ ների կողմից Իրանի ուղեւորատար օդանավի կործանումը իրականում ռազմի դաշտում իրաքցի ագրեսորների զորացման ուղղությամբ համաշխարհային կեղեքիչների եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ առ դեմ հայտնվելու փուլերից մեկն էր£ Օդանավի կործանումից հետո, ամերիկացի պաշտոնյաները այս աններելի ոճրագործության արդարացման ուղղությամբ ներկայացրին հակասական պատճառաբանություններ եւ ջանում էին այդ թշնամական նախաձեռնությունը դիտարկել որպես սխալմունք, սակայն, նկատի ունենալով, որ «Վինսենս» ռազմանավը կահավորված էր գերժամանակակից ռադիոտեղորոշիչ եւ համակարգչային համակարգերով, եւ այն, որ հայտնի էր թռչող օդանավի տեսակը, անվիճելի դարձավ, որ սխալմունքի հավանականություն գոյություն չի ունեցել եւ այդ քայլը լիովին թշնամական էր£ Այսուհանդերձ ամերիկացի պաշտոնյաները որոշ ժամանակ անց, ակնհայտորեն վիրավորանք հասցնելով Իրանի ժողովրդին, հիշյալ ռազմանավի նավապետին պարգեւատրեցին արիության մեդալով եւ այդպիսով պաշտոնապես հանդես եկան ի պաշտպանություն այդ ոճրագործության£ Համենայն դեպս, ամերիկյան կառավարության անթիվ ոճրագործությունների կողքին այս ոճրագործությունը եւս արձանագրվեց համաշխարհային կեղեքիչի սեւ դոսյեում եւ որպես նենգ բիծ` դրոշմվեց այդ ոճրագործների ճակատին£ Դեպքի նկարագրությունը 1981թ., Իրանի դեմ Իրաքի ռեժիմի հարձակումից մեկ տարի անց, Պարսից ծոցում սկսվեց հարձակումները առեւտրային նավերի վրա եւ ականապատված հայտարարելով Իմամ Խոմեյնի նավահանգիստը եւ 1982թ. հունվարի 21-ին առեւտրային երկու նավերի վրա հարձակումով Իրաքի կողմից խաթարվեց Պարսից ծոցի անվտանգությունը, եւ այն բանից հետո, երբ Ֆրանսիան Իրաքին հանձնեց «Սուպեր էթանդար» ինքնաթիռները եւ «Էգզոսե» հրթիռները, ընդլայնվեցին այդ հարձակումների շրջանակները£ Անվտանգության խորհուրդը համապատասխանաբար չէր արձագանքում այս հարձակումներին, որոնց պատասխանատվությունը հստակորեն Իրաքը վերցնում էր իր վրա, սակայն իրականությանը չհամապատասխանող մի շարք հարձակումները Իրանին վերագրելու եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի բողոքի դիմաց Անվտանգության խորհուրդը 1984թ. հունիսի 1-ին ընդունեց թիվ 533 բանաձեւը, որով պահանջեց այդ հարձակումների դադարեցումը£ Պատերազմի սկզբից մինչեւ 1984թ. հունիս 10-ը, Պարսից ծոցում հրթիռային հարձակման ենթարկվեցին 113 նավ£ 1985թ. Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղարին հայտնեց, որ կողջունի եւ կաջակցի ցանկացած քայլ, որը ուղղված կլինի Պարսից ծոցում նավագնացության անվտանգության եւ ազատության ապահովմանը, սակայն հարձակումները շարունակվեցին£ Մինչեւ 1987թ. հուլիսը Պարսից ծոցում նավերի բեռներից խորտակվեցին շուրջ 8.5 միլիոն տոննա ապրանքներ£ Ամբողջությամբ ոչնչացվեցին 41 նավ, վնասվեց 34 տոննա տարբեր ապրանքներ, տարբեր երկրներից զոհվեցին ավելի քան 300 նավաստիներ եւ նույնքանով էլ վիրավորվեցին£ Այսպիսով, Պարսից ծոցի պատերազմի միջազգայնացման հարցում Իրաքը բավական հաջողություններ ձեռք բերեց եւ արեւմտյան տերությունները գլխավորպես ԱՄՆ-ը ընդարձակ եւ սպառնալից ներկայություն ստացան Պարսից ծոցում եւ վերջապես քուվեյթյան նավթատար նավերը ամերիկյան դրոշով շարժվեցին Պարսից ծոցում, որով սկիզբ դրվեց Պարսից ծոցում ԱՄՆ-ի երազած նավթատարների ու առևտրային նավերի զինված ուղեկցմանը£ Սեպտեմբերի 31-ին իրանական նավը հարձակման ենթարկվեց ամերիկյան զինուժի կողմից£ Իսկ իրանական նավթային հարթակների վրա ամերիկյան ուժերի հարձակումը պարզորոշ դարձրին այդ պետության ակնհայտ միջամտությունը տարածաշրջանում` հօգուտ Իրաքի և ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության£ Ամերիկյան «Վինսենս» ռազմանավի կողմից Իրանի ուղեւորատար օդանավի կործանման մասին հաղորդագրությունը ներկայացրել է ՀՀ- ում ԻԻՀ դեսպանության հասրակայնության հետ կապերի բաժինը (Շարունակելի)