Համենայնդեպս` ոչ թշնամական


Մոտավորապես այսպես է գնահատել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Ռուսաստանի և Նահանգների հարաբերությունները` Վաշինգտոնից Պրագա թռիչքի ընթացքում. - Ճիշտ չէր լինի այդ հարաբերությունները բնութագրել որպես անփոփոխ թշնամական,¬ ասել է նա լրագրողներին£¬ Դա բոլորովին ուրիշ հաշտություն է. դա Սովետական Միության և ԱՄՆ¬ի հաշտությունը չէ, երբ ամեն հարցում կամ ԱՄՆ¬ն էր հաղթում կամ` ԽՍՀՄ և անհնար էր, որ երկուսն էլ հավասարաչափ հաղթեին£ Մենք մի շարք տարաձայնություններ ունենք ռուսների հետ, բայց հակահրթիռային պաշտպանության պայմանագրից դուրս գալուց հետո մենք մոսկովյան պայմանագիրը վավերացրինք, ինչը նշանակալիորեն նվազեցրեց թե° ռուսական, թե° ամերիկյան տեղակայված մարտագլխիկների քանակը£ - Վերջին յոթուկես տարիների ընթացքում մեր հարաբերություններն ավելի շատ համագործական են եղել` մի շարք տարաձայնություններով հանդերձ,¬ հավելել է Ռայսը£ Իսկ Բուշի վարչակազմում շահավետ են համարում ԱՄՆ¬ՌԴ համագործակցությունը` միջուկային տեխնոլոգիաների ոլորտում£ Նահանգների պետքարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բեռնսի կարծիքով. - Պատահական չէ, որ վերջին երկու տարում, բանակցություններ վարելով «Համաձայնություն 123»¬ի շուրջ, ռուսների կողմից միջուկային ոլորտի և Իրանի հանդեպ մենք դրական գործողություններ տեսանք£ Պավարոտիի ժառանգությունը` նրա 3 կտավներով Անցյալ տարի սեպտեմբերին քաղցկեղից վախճանված աշխարհահռչակ տենոր Լուչանո Պավարոտտին մահվան մահճում 2 կտակ էր վավերացրել£ Դրանցից մեկով, ըստ իտալական օրենքի, ունեցվածքի կեսը փոխանցվում էր նրա այրուն` Նիկոլետ Մատնովանիին. մյուս կեսը պետք է բաժանվեր երգչի 4 դուստրերի միջև£ Երկրորդ կտակի պահանջով` ամբողջ ունեցվածքը հանձնվելու էր Նիկոլետին£ Պավարոտտիի առաջին ամուսնությունից ծնված դուստրերը, սակայն, վիճարկել են երկրորդ կտակը գտնելով, որ այրին ոչինչ չպետք է ստանա£ Խնդիրն այն է, որ հայտնաբերվել է նաև ավելի վաղ վավերացված 3¬րդ կտակը, որով երգիչը ցանկացել էր, որպեսզի իր ողջ ժառանգությունը տնօրինեն չորս դուստրերը ` Լորենցան, Քրիստինան, Ալիչեն և Ջուլիանան£ Նիկոլետի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանել իր պաշտպանյալի և նրա ամուսնու` առաջին կնոջից ունեցած երեք աղջիկների միջև կայացած համաձայնության մանրամասները£ Նա նշել է միայն, որ գործարքը կօրինականացվի հուլիսի կեսերին£