Բրյուս Լիի տունը վաճառքի չի հանվի


Հոնկոնգում գտնվող այդ տանն իր ընտանիքով ապրել է Բրյուս Լին, և դրա տերը որոշել է չվաճառել այն£ Ավելին, նա լեգենդար դերասանի նվիրված թանգարանի է վերածելու տունը£ Միլիոնատեր Յու Պանգինն այն գնել է դեռևս 60-ական թվականներին` 850 հազար հոնկոնգյան դոլարով (109.000 ԱՄՆ դոլար)£ Վերջերս նա աճուրդի էր հանել իր սեփական անշարժ գույքը, սակայն արտիստի երկրպագուները խնդրել են պահպանել կինոյի վարպետի ապրած բնակարանը£ ԱՄՆ¬ում ծնված Բրյուս Լին վախճանվել է 1972¬ին` 32 տարեկան հասակում, նկարահանումների ժամանակ£