ՈՉ ՈՔ ՉԻ ՓՈԽՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ


Արտահերթ ընտրությունների մշտառկա «վտանգը» ոչ մի պահի չի թուլացնում քաղաքական ուժերի զգոնությունը` անգամ ընտրական իմաստով միջանկյալ համարվող ժամանակահատվածում£ Իսկ երբ մեծամասամբ պարապուրդային մի քանի տարին գլորվում է, քաղուժերի վարքագծում սովորականի նման գործնականության տարրեր են ի հայտ գալիս, ինչն էլ իր հերթին նշանակում է, թե նախընտրական պայքարի մեկնարկն արդեն տրված է£ Եվ իրոք, թեև մեզանում այս գործին նույնիսկ կուսակցությունները առանձնակի սիրով չեն լծվում, այնուամենայնիվ, վերջիններիս վարակիչ ջանասիրությունն անհնար է չնկատել ու չգնահատել. առավել ևս, որ քրտնաջանորեն մղվելիք ընտրապայքարի հերթական դրսևորումներն արդեն սկսվել են նկատվել£ Ավելին, ինչպես հայտնի է, կուսակցությունները մեզանում գործում են «լավ սկիզբը գործի կեսն է» բանաձևի շրջանակներում, և, հիմա, երբ ամեն ինչ հենց այդքան ցանկալի սկզբից է սկսվում, բոլորն են ձգտում այն «լավով» նշանավորել£ Իմիջիայլոց` շատերի պարագայում այդ սկիզբն այդպես էլ շարունակություն չի ունենում£ Այս առումով նոր¬նոր սկսված քաղաքական ամառն, իհարկե, նախորդներից չի տարբերվի, բայց ակնհայտ է, որ նախընտրական¬կուսակցական որոշակի առանձնահատկություններն անխուսափելի են լինելու£ Ընդ որում, թատերասյուժեն, որին բոլորս ենք ծանոթ, անշեղորեն կրկնվում է£ Ինչ խոսք, քաղուժերի գործողություններին մարդիկ ավելի շատ ակամայից են ուշադրություն դարձնում, բայց ընտրությունների հանդեպ վերաբերմունքը ոչ այնքան մարդկային սովորական հետաքրքրասիրության հետևանք է, որքան զարմանալու նոր ու շարունակական առիթների մի շղթա£ Բնականաբար կարիք չկա ընդգծել, որ այդքան շատ զարմանալուց առաջ ընտրազանգվածը հաստատ նախօրոք չի տրամադրվում` այդ զգացողությունը վայելելու «պատվին» արժանանալու համար£ Ամեն ինչ ավելի շատ ինքնաբերաբար է ստացվում£ Ահավասիկ, Դաշնակցության Գերագույն ժողովի հայտարարությունները դեռ շարունակում են զարմացնել ընտրազանգվածին ու բոլոր նրանց, ովքեր այստեղ հնչած և նմանատիպ այլ մտքեր լսելու նյարդեր դեռ էլի ունեն£ Այսպես, նախկին կուալիցիոն գործընկերը, նախընտրական դրոշի փոշին մաքրելով, հերթական անգամ իշխանափո խությունը ազգային անվտանգության խնդիր է հայտարարում£ Նույնիսկ հայ¬թուրքական նորացվող հարաբերությունների ամենադրամատիկ հատվածում ՀՅԴ¬ն առավելագույնը Արտգործնախարարի հրաժարականն էր պահանջում£ Հիմա, սակայն, նորից ենք համոզվում, որ ընտրություններն ինչեր ասես չեն փոխի, ինչպես ասես չեն փոխի քաղգործիչների տեսակետներն ու բավական հաճախ թարմացվող սկզբունքները£ Բայց խնդիրն այստեղ այլ է, քանի որ նման «սկզբունքայնություն» բոլորն ու միշտ են դրսևորել, և քաղաքական դաշտում այն վաղուց է վերածվել բառի ուղղակի ու անուղղակի իմաստով գոյություն պահպանելու թեկուզև ոչ ամենահարմար, բայց առայժմ անփոխարինելի միջոցի£ Պարզապես ամենահինը համարվողի և համեմատաբար կայուն համբավ ունեցողի որքան տարօրինակ, նույնքան էլ սովորական կերպարանափոխությունը սկզբից ևեթ, նախընտրական քարոզչության չհայտարարված մեկնարկին զուգահեռ ընդգծում ու վստահեցնում է, որ ոչ ոք չի փոխվել, ոչինչ չի փոխվել… Իսկ նման եզրահանգումն արդեն իսկ թույլ է տալիս պատկերացնել քարոզարշավի վերջին օրը` հնարավորություն ընձեռելով վստահաբար պնդել, որ հին ու մշտապես կրկնվող ծրագրերը, ծանոթ ելույթները և այն ամենը, ինչը մեզանում ընտրություններ ընդհանրական անունով է եզրափակվում, այս անգամ էլ է կրկնվելու` գուցեև փոքր¬ինչ թարմացված սցենարով£ Իսկ կուսակցությունները, որքան էլ հաշվեն, ինչ էլ հաշվեն, ամենակարևորն ի վերջո չեն ցանկանում հաշվի առնել. այն, թե ողջ այս աղմուկ¬աղաղակը որքանով է անհրաժեշտ դրա հասցեատերերին, որ տվալ դեպքում ընտրազանգվածն է` ընտրողը£ Հենց այստեղից էլ սկսվում է ճակատագրական սայթաքումը£ Ընդ որում, մեծ է հավանականությունը, և արդեն քիչ չեն նախադրյալներն` այս անգամ նույնպես այս իմաստով ամեն ինչ արդեն տանուլ տված համարելու£ Ակնհայտորեն ամեն մի քաղաքական ուժ դարձյալ ձգտելու է նախ և առաջ սեփական խնդիրները լուծել, ու այս իմաստով ՀՅԴ հնչեցրած իշխանափոխության պահանջը հենց նման շահախնդրության արդյունք է£ Նման սցենար այս շրջանում բոլոր քաղուժերի պարագայում է մշակվում, և միակ տարբերությունը դրանց ոճային կատարումն է լինելու… Այսպես կոչված ծրագրային անելիքների շարքում արտահայտվելիք հրատապ հարցերի պակաս, իհարկե, չի զգացվելու£ Սակայն նման խնդիրների նկատելի ավելցուկն առավելապես պայմանավորված է նրանով, որ դրանք, կուսակցական ծրագրերում ներկայացվելուց բացի, ցանկացած այլ առումով հայրենի քաղուԺերին չեն հետաքրքրում£ Այսինքն, եթե գոնե դրանց մի մասը նախորդող տարիներին լուծված լինեին, ապա գոնե նման առատություն չէր լինի£ Իսկ քաղուժերը ոչ թե նման խնդիրներն անելիքի բացակայության վտանգավոր հեռանկարով են պայմանավորում, այլ ակնհայտորեն համապատասխան քաղաքական կամքն է բացակայում, և այն, ինչը մեզանում կոչվում է նախընտրական ծրագիր, միմիայն անսահմանորեն տիրաժավորվելու նպատակն ունի£ Այլապես դրանց մշտական կրկնությունից քաղուժերը փոքր¬ինչ անհարմար կզգային£