Էներգակիրների երթուղիների համար պայքարի ու Ղարաբաղի հարցը


Արագ փոփոխվող այս աշխարհում գնալով ավելի է մեծանում էներգակիրների դերն ու ազդեցությունը£ Օրինակ, վերջին տարիներին, երբ Արևմուտքից փչող հովերով գայթակղված Ուկրաինան սկսել էր «հեռանալ» Ռուսաստանից, վերջինս մոլորյալ որդուն խելքի բերելու համար գազային ճնշում կիրառեց` բարձրացնելով կապույտ վառելիքի գինը£ Կիևի դարձի գալը նույնպես առնչվեց գազի գներին, այս անգամ արդեն հակառակ իմաստով£ Կապույտ վառելիքը մեր օրերում ներկա է եղել ամենուրեք` հաճախ նաև էական շտկումներ մտցնելով աշխարհաքաղաքականության մարտավարական շրջադարձներում£ «Նաբուկո» գազատարի մասին խոսակցությունները միառժամանակ դադարեցին այն պահից, երբ Բաքվում Մեդվեդևն ու Ալիևը համաձայնության եկան բարձր գներով ադրբեջանական գազը Ռուսաստանին վաճառելու շուրջ£ Համարվում էր, որ այլևս հնարավոր չի լինի այդ գազատարը լցնել կապույտ վառելիքով£ Հատկապես, երբ Մոսկվան Անկարայի համաձայնությունը ստացավ «Հարավային հոսքի» առումով, անիմաստ էր Եվրոպան գազամատակարարող միմյանց զուգահեռ երկու գազատարի առկայությունը£ Եվ թվում էր` Կրեմլը կարող է հանգիստ շունչ քաշել` համարելով, թե արդեն վերջնականապես լուծել է առանց Մոսկվայի մասնակցության այլընտրանքային երթուղով ծերուկ Եվրոպային կապույտ վառելիք հասցնելու խնդիրը` վիժեցնելով «Նաբուկո» կառուցելու Արևմուտքի ծրագիրը£ Եվ Ռուսաստանը, ինչպես հին բարի ժամանակներում, կմնա Ծերուկին անհրաժեշտ գազի 40 տոկոսի մատակարարը` այդպիսով անհրաժեշտության դեպքում իր «գազային» քաղաքականութ յունը կիրառելով ու սեփական կամքը թելադրելու հնարավորություն ունենալով£ Սակայն, վերջերս Ստամբուլում կայացած` Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումներին նվիրված երրորդ խորհրդաժողովը խառնեց Մոսկվայի պլանները£ Մինչ այդ, մայիսին արդեն Թուրքիան հասցրել էր պայմանավորվածություն ձեռք բերել Բաքվի հետ ադրբեջանական գազի մատակարարման շուրջ£ Այդպիսով գազային գործընթացների տվյալ հանգրվանում ամենքս ակամա ականատես ենք դառնում Ադրբեջանի հերթական աճպարարություններին. սկզբում նա համաձայնում է իր գազը թանկ գներով վաճառել Ռուսաստանին, սակայն որոշ ժամանակ անց արդեն գազի մատակարարման մասին պայմանավորվում է Թուրքիայի հետ` նայած թե տվյալ պահին ումից ինչ ակնկալիքներ ունի£ Թուրքիայի վարչապետ Էրդողանն ի լուր ամենքի հայտարարեց, որ Ադրբեջանի Շահ Դենիզի հանքավայրից ստացվող գազի բարձր գինը չի ազդի սպառողների վրա£ Ընդ որում, այս ժամանակահատվածում Անկարան վավերացրեց «Նաբուկո» գազամուղի շինարարության համաձայնագիրը£ Նաև լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ Թուրքմենստանը սկսում է «Արևելք-Արևմուտք» գազամուղի շինարարությունը£ Այս ամենը թույլ են տալիս ենթադրել, որ Ռուսաստանը շրջանցող բնական գազը Եվրոպա տեղափոխող «Նաբուկո» գազամուղի կառուցումն իրականություն կդառնա£ Իսկ դրա հետևանքը կլինի այն, որ կփոխվի ազդեցության հարաբերակցությունը ոչ միայն էներգետիկ միջազգային շուկայում, այլ նաև քաղաքական արենայում£ Թուրքիան, ձեռք բերելով էներգակիրների տարանցողի մենաշնորհ, կամրապնդի իր դիրքերը թե° Մերձավոր Արևելքում, թե° միջազգային հանրության շրջանում ընդհանրապես£ Իսկ Ռուսաստանը` հակառակը, դադարելով Եվրոպայի հիմնական գազամատակարարը լինել, կկորցնի նաև դրանից բխող քաղաքական շահաբաժինները£ Թերևս, Մոսկվայի համար այս տխուր հեռանկարն էր, որ ստիպեց Ռուսաստանի վարչապետ Պուտինին կտրուկ հայտարարությամբ հանդես գալ Ստամբուլում£ Հատկապես` Ղարաբաղի հարցով£ Ռուսաստանի Դաշնության վարչապետն ասաց, որ բանակցող կողմերն իրենք պետք է որոշումներ կայացնեն հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, իսկ Ռուսաստանը, ինչպես միշտ, կօգնի նրանց` միմյանց հետ ընդհանուր լեզու գտնելու£ Ընդգծվեց նաև, որ ոչ մեկի վրա ոչ մի ճնշում չի գործադրելու և թույլ չի տալու, որ դա անեն ուրիշները£ Այսինքն, Պուտինը հասկացնում էր, թե թույլ չի տալու, որ Ղարաբաղի հարցում նախաձեռնությունը ստանձնի Ամերիկայի Միացյալ Նահանգները, և Ադրբեջանը թող հույսեր չտածի, թե Վաշինգտոնը կարող է երկու շրջանից ավելին խոստանալ£ Ադրբեջանի արտգործնախարարն ասել էր, թե չի բացառվում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջիկայում նոր առաջարկություններով հանդես գա£ Ռուսաստանի վարչապետը դրա պատասխանն էր տալիս` իր երկիրը մտադիր չէ դիրքերը զիջել Հարավային Կովկասում£ Այսպիսով, ստացվում է, որ էներգակիրների երթուղիների համար մղվող պայքարն իր անմիջական ազդեցությունն է թողնում նաև այդ պայքարում մաս չունեցող երկրների վրա£ Դիցուք, այս պարագայում, երբ գազամուղի սնուցման հարցում վեճն առկա էր Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, շոշափվում էին Հայաստանի ու Ղարաբաղի շահերը£ Ընդ որում, վիճաբանող կողմերի համար, ինչպես երևում է, ընդհանուր համաձայնությունը չէր կայանալու, քանի որ ամեն դեպքում Արևմուտքը ձգտելու էր Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, իսկ վերջինս էլ ջանալու էր միշտ պահպանել իր դիրքերն ու ազդեցությունը£ Այսպիսով, հետաքրքիր պատկեր է ստացվում բոլոր առումներով` թե° տնտեսական, թե° քաղաքական£ Կոնկրետ Հարավային Կովկասում և նրան հարող տարածքում ԱՄՆ¬ի, Եվրամիության և Ռուսաստանի շահերի հաշտեցման համար կարևորվում է Հայաստանի համաձայնությունը£ Այլ կերպ ասած, անգազ, աննավթ մեր երկիրն է դառնում ամենաառանցքայինը տարածաշրջանում£ Կար ժամանակ` անցած դարի 90-ականների սկզբներին, երբ ընդդիմությունը, հանձինս Դաշնակցության, դեմ էր Ղարաբաղի հարցի միջազգայնացմանը£ Այսօր արդեն հարցի միջազգայնացումն իրողութ յուն է. ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի մենաշնորհն է` ուժային երեք կենտրոնների համանախագահությամբ£ Եվ այդ երեք համանախագահներից ոչ մեկը չի հանդուրժում և թույլ չի տալիս, որ հակամարտությունը լուծվի, այն է` ստատուս քվոն փոխվի իրենցից որևէ մեկի շահերի օգտին£ Պատահական չէ, որ հատկապես վերջին ժամանակահատվածում թուրք¬ադրբեջանական տանդեմը հաճախ հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի մենաշնորհից դուրս հանելու առաջարկությամբ£ Իսկ ստատուս քվոյի պահպանումն այսօր բխում է Հայաստանի շահերից£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ