Հա՞ որ....


ՀԱՅ Ազգային կոնգրեսի պատկերացումներում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետագա քաղաքական ճակատագիրը շարունակում է առկախ մնալ£ Մեծ ջանքերի գնով վերջերս, ինչպես հայտնի է, ՀԱԿ¬ի ստվարածավալ հայցադիմումը վերջապես Հաագայի միջազգային դատարան է ուղարկվել, սակայն, ինչպես կոնգրեսամերձ շրջանակներից են փոխանցում, այս առումով որևէ նորություն առայժմ չկա£ Ինչ խոսք, նման լռությունը միանգամայն տեղավորվում է վաղօրոք կանխատեսված սցենարի շրջանակներում, և նախքան հայցադիմումը վերջնական տեսքի բերելն էլ պարզ է, որ այն որևէ արձագանքի այդպես էլ չի արժանանալու£ Մյուս կողմից էլ, եթե ինչ¬որ հրաշքով երկրորդ նախագահին պատժելու խնդիրը թեկուզև ուշացումով քննարկվի, ու նույնիսկ ոչ միայն ցանկալի, այլ որևէ որոշում ընդհանրապես չընդունվի, ապա արմատականների երջանկությունը, միևնույն է, չափ ու սահման չի ճանաչի£ Այս խնդրի երկամյա ձգձգումն արդեն վկայում է, որ Լ. Տեր¬Պետրոսյանի թիմակիցների շահագրգռությունն այնքան էլ մեծ չէ, իսկ այսօր արդեն պարզ է, որ Ռ. Քոչարյանի խնդիրը, որքան ուշ քննարկվի, այնքան լավ£ Ի վերջո, այն հնարավոր կլինի տեղավորել արդեն մեկնարկած նախընտրական քարոզչության շրջանակներում, ինչն էլ ՀԱԿ¬ի պարագայում թերևս ամենակարևորն է£ ՎՐԱՍՏԱՆԻ իշխանությունն էլ թեև ուշացումով, բայց ոչ անդառնալիորեն ուշացած իր խոստումն է նախատեսում իրականացնել£ Պաշտոնական Թբիլիսիի որոշմամբ` 26 հազար դոլար է հատկացվել դեռևս նախորդ տարեվերջին փլուզված Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու նախագծա¬նախահաշվային փաստաթղթերի պատրաստման համար£ Այսքանն իհարկե չի նշանակում, թե արհամարհանքից ու անտարբերությունից փլուզված պատմաճարտարապետական հուշարձանն այլևս վերականգնված կարելի է համարել, սակայն միաժամանակ ակնհայտ է նաև, որ առաջին և կարևոր քայլն այլևս արված է£ Իր հերթին որքան էլ դժվար լինի եկեղեցու վերականգնման կոնկրետ ժամկետ նախանշել, այսուհանդերձ կարելի է հուսալ, որ շուրջ քսան տարի վթարային վիճակում կանգուն մնացած և վերջին անգամ ավելի քան 100 տարի առաջ նորոգված հնագույն կառույցը խոստացվող ուշադրությանն արժանանալուց հետո տևական ժամանակ կծառայի հարևան երկրի հավատացյալ հայ համայնքին և Վրաստան այցելող մեր հայրենակիցներին£ ՄԻՆՉ աշխարհը մերթ ոգևորված, մերթ թերահավատորեն ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին է խոսում, պարզվում է, որ ճգնաժամային 2009 թվականն անհամեմատ բարեբեր է եղել շատ ու շատ միլիոնատերերի համար£ Նախորդ տարվա ընթացքում ամենուր նրանց թիվն ավելացել է` հասնելով 11,2 միլիոնի£ Ընդ որում, թեև ճգնաժամի հարվածները ողջ մոլորակն էին ընդգրկել, այսուհանդերձ, միլիոնատերերի բախտն ամենուր է բերել, ու նրանց թվական աճ է արձանագրվել Միացյալ Նահանգներում ու Ճապոնիայում, Չինաստանում ու եվրոպական տարբեր երկրներում£ Ակամա հիշում ես Չաղի ու Վտիտի երկխոսությունը. - Քեզ նայելիս, մտածում եմ, թե աշխարհում սով է£ - Քեզ նայողն էլ կհասկանա, որ այդ սովի պատճառը դու ես£