Հայ ինքնության երթուղիներ


Հայաստանում գտնվող պատմական կոթողների յուրատիպ բացօթյա դասագրքի մի շարք «էջեր» մեր երկրի հնամենի նշանակալից տեղանքներում նորովի արժևորող «Հայկական հուշարձան ների ճանաչման ծրագրի» (ՀՀՃԾ) հայապահպան երկամյա գործունեությանը մանրակրկիտ իրազեկված մեր ընթերցողին, կարծում եմ, ազգային ինքնության հինավուրց արմատների խորազնին ճանաչման նոր հնարավորություն է ընձեռվում «Բացահայտման երթուղիների» (մեկօրյա զբոսապտույտներով ճանաչելի դարձնել թեմատիկ ընդհանրություններով միախմբված նորանոր հուշակո թողներ) ինքնատիպ քարտեզագրությամբ£ Մեկնարկելով 2009¬ին Իրանը Վրաստանին կապող «Մետաքսի ճանապարհով»` այս նախաձեռնությունը շարունակություն գտավ «Հայոց թագավորներ, թագուհիներ, իշխաններ» երթուղով, որն անցնում է Արագածոտնի մարզի Ագարակ¬Արուճ¬Աղձք (Աղց) հնավայրերով£ Մեզ հայտնի նույնանուն մոտ մեկ տասնյակ Ագարակներից այս մեկը նշանակալից պատմական բովանդակությունն ի հայտ բերեց ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (տնօրեն` Պավել Ավետիսյան) արշավախմբի հայտնաբերած բացառիկ գտածոներով£ Քրիստոնեական հնագույն գերեզմանատան 2001¬ից պարբերաբար կատարվող պեղումներով արտասովոր իրեղեն գանձեր դուրս բերվեցին` վաղնջական վաղբրոնզեդարյան խոշորագույն պաշտամուն քային բնակավայրի ինքնությունը հաստատող£ Ժայռափոր և քարակոփ կերտվածքների համալիրների շերտագրական դիտարկումների ուսումնասիրությամբ (միկրոռելիեֆի մակերևույթին փորված անհամար այլազան փոսիկներ, ավազաններ, լաբիրինթոսներ, զոհասեղաններ, ուրարտական ժայռափոր դամբարան, սարկոֆագային թաղման ոսկրացած մասունքներ և այլն) պատմահնագիտական արգելոցի կարգավիճակ ստացավ իրենում դեռ բազմաշերտ գաղտնիքներ պարփակած 200 մ2 տարածքով այս հնավայրը£ Հայաստանում պահպանված «ծիսական լանդշաֆտի» եզակի նմուշից 2010¬ի ՀՀՃԾ անդրանիկ «բացահայտման երթուղին» ձգվում է դեպի Աղձք` հայոց Արշակունիների հանրածանոթ դամբարանի հնադարյան օրրան և հասնում Արուճ, որը Արշակունիների օրոք ծառայել է որպես բանակի ձմեռանոցներից մեկը£ «Բացահայտման երթուղու» շնորհանդեսին տեղաբնակների իրազեկված մասնակցությունը ժողովրդական տոնախմբության շուք հաղորդեց «Նոր անուններ» հիմնադրամի շնորհալի սաներով ու մի քանի հանրաճանաչ թատերագործիչներով նախապատրաստված բացօթյա համերգային ծրագրի իրականացմանը£ Արագածոտնի թեմի հոգևոր հայրերի մասնակցությունը աստվածամեծար օրհնությունը դարձավ հայոց ինքնության նորաստեղծ քարտեզի հետագա ուղիների բարեհաջող ձևավորման£ Հիմնական աջակից գործընկերների` ՎիվաՍել¬ՄՏՍ¬ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, USAID/CAPS¬ի հաստատակամությամբ խանդավառված ԱՄՆ դեսպանի մշակութային հիմնադրամի, Նորվեգիայի արտգործնախարարության և ուրիշ նոր հովանավորների համախմբումը ՀՀՃԾ զարգացման նոր հեռանկարներ է բացում£ 2010¬ին տեղակայվելիք շուրջ 240 տեղեկատվական վահանակներով և ճանապարհային ուղեցույց¬նշաններով կդյուրանա հասարակության ու զբոսաշրջիկների իրազեկվածության բարձրացումը Հայաստանի 61 տարածքներում ամփոփված 13 հուշարձանների, 2 թանգարանների մասին£ Բնության բացառիկ արահետների ու ճանաչման նոր երթուղիների «միջնորդությամբ» հայոց պատմության ամենաարժեքավոր բովանդակությունը հասու կլինի պարզագույն տեղեկատվական պատկերավոր հնարքներով, կամա¬ակամա կմեխվի ամենից առաջ հայերիս հիշողության մեջ£ Խորունկ ինքնաճանաչմամբ միայն կայուն հանրաճանաչման կարելի է հասնել ազգերի համաշխարհային ընտանիքում£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ