Յոթնամյա լրտե՞ս


«Թալիբան» շարժման մարտիկներն Աֆղանստանի հարավում կախել են 7-ամյա մի մանչուկի (տեղեկացրել է CNN¬ը` հղում կատարելով տեղական վարչախմբի ներկայացուցիչների հայտարարությանը)£ Իշխանությունների տվյալներով` սպանությունը տեղի է ունեցել անցյալ շաբաթ` Գիլմենդ գավառում£ Տղային կասկածել են աֆղանական կառավարության օգտին լրտեսության մեջ, իսկ նրա սպանության համար կասկածում են «Թալիբանին», որովհետև նախկինում այդ շարժման մասնակիցներն են ստանձնել լրտեսության մեջ կասկածվողների հետ հաշվեհարդարների պատասխանատ վությունը£ 2010¬ի փետրվարին Գիլմենդում սկսվեց Աֆղանստանում միջազգային անվտանգության համագործակցության ուժերի (ISAF) ռազմական գործողությունը` ամենախոշորը` այդ երկրում կոալիցիոն ուժերի գտնվելու ընթացքում£ «Թալիբան» շարժման դեմ պայքարի նոր մարտավարության համաձայն` գրավված շրջաններն ազատագրվում են, դրանցում վերականգնողական որոշակի աշխատանք ներից հետո հանձնում են աֆղանական քաղաքացիական վարչախմբին£ Մի քանի օրվա ընթացքում զինվորականներին հաջողվել է գրավել Մարջա քաղաքում թալիբների գլխավոր հենակետը£ Ի դեպ, մարտիկների դեմ մասշտաբային գրոհները պայմանավորված են խաղաղ բնակիչների և իշխանության ներկայացուցիչների վրա թալիբների հարձակումների ակտիվացմամբ£