Թռչնագողերը


Երուսաղեմի կենդանաբանական խանութներից հաճախակիացել են թռչնագողության դեպքերը£ Հիմա դրանցում գիշերային հերթապահություն է սահմանվել£ Առևտրային կետերի տերերն հույս են տածում, թե այդ կերպ կկարողանան պաշտպանել իրենց ապրանքը և բռնել թռչնորսներին£ «Մաարիվ» թերթի տեղեկացմամբ` թալանված խանութներից մեկը գտնվում է հենց քաղաքի կենտրոնում£ «Ջունգել» կոչվող այդ վաճառատուն գողերը ներթափանցել են տանիքից` դատարկելով բոլոր վանդակները` ընդուպ մինչև դեղձանիկների ու մանր թռչնակների£ Գողերը հափշտակել են նաև հսկայական թութակին, որը վաճառքի հանված չէր, այլ գնորդներին հրապուրելու համար էր£ Դրսի հսկիչ նկարահանող խցիկները 2 տղամարդու պատկեր են որսացել` նրանցից մեկը խանութ է սողոսկել, մյուսը սպասել է դրսում£ Ոստիկանները կարծում են, որ գողոնը կարող է վաճառվել սև շուկայում£ Այդ դեպքում, թերևս, հանցագործներին որսալը մեծ ջանքեր ու ժամանակ չի պահանջի£