ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՐԶՊԵՏԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է


 

Երեկ Գյումրու հասարակական կազմակերպությունները քննարկում էին մարզում և հատկապես մարզկենտրոնում բնակարանաշինության խնդիրները` նշելով, որ 3000-3500 ընտանիք դեռևս գտնվում է ծանր պայմաններում, շատերի ճակատագիրն անորոշ է:

Այս քննարկման ժամանակ սենսացիոն բացահայտում արեց քաղաքապետարանի բնակարանների բաշխման բաժնի պետ Ա. Պապոյանը` հայտարարելով, որ Գյումրիում բնակարանաշինության ծրագրի իրականացմանը խոչընդոտել է նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը` կեղծ տվյալներ տրամադրելով կառավարությանը:

Այս հայտարարությունը սենսացիոն է նրանով, որ նախկին դաշնակցական մարզպետին մեղադրանք է ներկայացրել նրա կուսակիցը: Իսկ ահա «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանն էլ նույն քննարկման ժամանակ հայտնել է, որ իրեն զանգահարել է ԱԺ պատգամավորներից մեկը և ասել.

- Մեզ խայտառակում ես. որտեղի՞ց ես նման ընտանիքներ հայտնաբերում:

Խոսքը վերաբերում է անօթևան կամ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքներին: