ՀԱՐԵՎԱՆԻ ՀԱՐՍԸ ՍԻՐՈՒՆ Է


 

Հայաստանի որոշ նախկին պաշտոնյաներ սիրում են պաշտոնանկությունից հետո հայտնվել այլ երկրներում և մասնակցել տարբեր մեծ նախագծերի: Իսկ ոմանք էլ այդ երկրներում իրենք են դառնում նախագծերի հեղինակներ: Հայաստանի նախկին վարչապետ և Knightsbridge ընկերությունների խմբի ղեկավար Արմեն Սարգսյանն օրերս պայմանագիր է կնքել Լենինգրադի նահանգապետ Վալերի Սերդյուկովի հետ` Նոբոլադոգյան ջրամբարի նախագծման ոլորտում ներդրումների կատարման մասին: Այս նախագծի ընդհանուր արժեքը 50 մլրդ ռուբլի է, իսկ Արմեն Սարգսյանը, ում համարում են բրիտանական պալատում ամենամեծ ազդեցություններն ունեցող անձանցից մեկը, կկատարի 30 մրդ ռուբլու ներդրում: Ոչինչ չունենք ասելու. մարդն ինքն է որոշում, թե որտեղ ծախսի իր գումարները: Բայց նախկին վարչապետը գուցե հիշեր, որ Հայաստանում տակավին հիշատակվում է աղետի գոտին, 6 հազար մարդ Գյումրիում դեռևս ապրում է ժամանակավոր կացարաններում, իսկ գյուղատնտեսության մեջ էլ անհրաժեշտ են մեծ ներդրումներ: Բայց երևի պետերբուրգյան «հարսներն ավելի սիրուն են»: