«Ամենականացի» կուսակցությունը


 

Ըստ Ահարոն Ադիբեկյանի` ՕԵԿ ընտրազանգվածի 66 տոկոսը կանայք են: Լավ է, որ 666 տոկոս գոյություն չունի: ՕԵԿ-ի «էգ առյուծի» ինտելեկտուալ որակները հաշվի առնելով, կարելի է կարծիք կազմել հիշյալ 66 տոկոսի քաղաքական հասունության մակարդակի մասին: Հիշենք Բենդերի խոսքերը. «Կանայք սիրում են երկարոտն և քաղաքականապես հասուն տղամարդկանց»: Արդյո՞ք հենց այդպիսին է Արթուր Բաղդասարյանը: Թե՞ այդ հատկանիշները բնորոշ են օրինակ` Բաշար Ասադին: