Ֆիլիպ հայրիկն օրորոցային է երգում


 

Բեդրոս պապիկը լրագրողներին պատմել է թոռնուհու մասին: Չնայած տարածված խոսակցություններին, թե Ֆիլիպ Կիրկորովի աղջնակին խնամում է ամերիկուհի դայակը, երգչի հարազատները հակառակն են պնդում: Ալլա-Վիկտորիայի դայակին ընտրել են Մոսկվայում: Նրա աշխատանքը, ինչպես ասում են` ամեն քայլը, հանգամանորեն նկարահանվում է տեսահսկողական խցիկներով, որոնք Ֆիլիպը Ռուբլյովկայի տանը տեղադրել է մինչ դստրիկին Ռուսաստան տեղափոխելը:

Բեդրոս Կիրկորովն հիմա ափսոսում է, որ երկար ժամանակ չի կարող տեսնել թոռնիկին: Ալլա-Վիկտորիան Մայամիում է, իսկ ավագ Կիրկորովին տարիքը խանգարում է այնտեղ թռչել: Փոխարենը զննում է երեխայի լուսանկարներն ու տեսաժապավենները և ուրախանում, որ նա նման է իրեն ու Ֆիլիպին:

Ֆիլիպն իր ազատ ժամանակը միայն դստրիկի հետ է անցկացնում. խաղում է, սնում, օրորոցային երգում: Իսկ պապիկն արդեն երազում է թոռնիկին դպրոց տանել: Հետն էլ թաքուն հույս է փայփայում, որ առողջությունը կների` ապրել մինչ այդ օրը:

Միշտ պատանի թվացող էստրադային աստղը, իսկապես` մեկեն լրջացել է. չէ՞ որ ընտանիքի փոքրն այլևս ինքը չէ: