«ԾՈՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ»


Երկրում ստեղծված անհանդուրժելի իրավիճակի կապակցությամբ ահազանգ հնչեցնելով, «Ժառանգություն» կուսակցության բաց համաժողովից հետո, կուսակցութ յան առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ անժամկետ հացադուլ է հայտարարել` այն անվանելով «ԾՈՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ»: Նա շեշտել է, որ իր սխալներով հանդերձ` «Ժառանգությունը» միշտ պայքարել և մինչ քաղաքական ցանկալի արդյունքի հասնելը շարունակելու է պայքարել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքների համար: Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը սկսել է Ազատության հրապարակում: