Մուամարի ամազոնուհիները


- Նրանք գեղեցիկ են և հաճախ բարձրակրունկ կոշիկներ են հագնում, կրում գրգռիչ զարդեր, շուրթերը ներկում են կարմիր շրթունքներով, իսկ եղունգները` կարմիր լաքով: Սակայն, այդուհանդերձ, նրանք զինվորական համազգեստով ու կարմիր բերետներով են, իսկ ձեռքներին` Կալաշնիկովի ավտոմատներ են: Դա Քադաֆիի անձնական պահակախումբն է` կանանց ընտիր ստորաբաժանումը, որոնց ամազոնուհիներ են անվանում: Նրանց միակ խնդիրը լիբիացի առաջնորդին պաշտպանելն է: Այդ պատճառով էլ նրանք մշտապես մի քանի սանտիմետր են հեռու գտնվում նրանից,¬ գրել է չեխական Lidovky¬ն: Ասում են` այդ 200 աղջիկները 200¬ից ավելի են, սակայն սովորաբար Քադաֆիի հետ շուրջ 40¬ն են լինում: Ըստ լուրերի` ընտրյալների ստորաբաժանումը ստեղծվել է անցյալ դարի 80¬ականների սկզբին: Լիբիացի միապետը դա ստեղծեց մի քանի պատճառով: Նախ, իհարկե` անձնական պաշտպանվածության համար: Բացի այդ, նա հավատում էր, որ արաբները նշանառության տակ չեն առնի կանանց: Եվ, ի վերջո, նա այդ կերպ ևս մեկ անգամ ընդգծում էր իր` առանց այդ էլ արտառոց վարկանիշը: Քադաֆին բազմիցս ասել է, որ ամազոնուհիները կանանց ազատագրման հանդեպ իր ունեցած հավատի խորհրդանիշն են: - Կանանց հարկավոր է մարտի պատրաստել, որպեսզի նրանք հեշտ որս չդառնան իրենց թշնամիների համար,¬ առաջնորդի խոսքերը մեջբերել է բրիտանական The Daily Mail թերթը: Պատմում են, թե բոլոր այդ աղջիկները զինվորական երդում են տալիս, որ առաջնորդի համար չեն խնայի իրենց կյանքը. երբեք` ո´չ ցերեկը, ո´չ գիշերը չեն լքի նրան և կույս կմնան: Բայց կանայք անցնում են շատ դժվարին ուսուցում ու վարժանքներ, որոնց ոչ բոլորն են մինչև վերջ դիմանում: Իսկ նրանք, ովքեր անցնում են բոլոր փորձությունները, դառնում են հմուտ մարդասպաններ, հրազենի ու մարտարվեստի փորձագետներ: Գնդապետ Քադաֆիի կողքին լինելու համար, ասում են` մեծ մրցույթ է լինում, և ընտրության հարցում վերջին խոսքը միշտ Մուամարինն է: Ու չնայած պարտադիր պայմաններից մեկն այդ աղջիկների անարատությունն է, սակայն պնդողներ կան, որ Քադաֆին ամազոնուհիներից նաև սեքսուալ ծառայություններ է պահանջում: Լիբիայի առաջնորդն, իհարկե, հերքում է այդ խոսակցությունները: Ամազոնուհիների մարտունակությունները բազմիցս փորձարկվել են գործնականում: Օրինակ, 1998 թ., երբ արմատական իսլամիստները հարձակվել էին Քադաֆիի զորասյան վրա, նրանցից մեկը զոհվել է, 7¬ը` վիրավորվել: Այշան, ով, ասում են` գնդապետի սիրուհին էր, նետվել է գնդապետի վրա արձակված գնդակին ընդառաջ` փրկելով տիրոջ կյանքը: