Աշխարհի ամենաջահել տատիկը


Ռումինուհի Ռիֆկա Ստանեսկուն ճանաչվել է ամենաերիտասարդ տատիկն` աշխարհում (տեղեկացրել է The Daily News¬ը): Երկու տարի առաջ, երբ լույս աշխարհ եկավ փոքրիկ Իոնը, նրա մայրն ընդամենը 11 տարեկան էր, տատիկը` 23, իսկ տատիկի մայրը` 40: Ռիֆկան իր առաջնեկին` Մարիային, ծնել է 12, իսկ Նիկոլայ որդուն` 13 տարեկան հասակում: Դստերը նա շատ է հորդորել` իր օրինակին չհետևել ու չշտապել մայրանալու. նույնիսկ խնդրել է` կրթություն ստանալ: Սակայն Մարիան ամուսնացել է` 11 տարեկան էլ չդարձած: - Ինձ դուր է գալիս տատիկ լինելը, բայց կուզենայի, որ աղջիկս այս կյանքում ինչ¬որ ուրիշ նպատակի էլ հասներ,¬ ասել է մոլորակի ամենաջահել տատիկը: